Գրադարան

Կարիճի խայթոց

Կարիճի խայթոց

Time Read 1 րոպե

Կարիճի խայթոցները ցավոտ են, սակայն հազվադեպ են կյանքին վտանգ ներկայացնում:

Այս առումով, կարիճի խայթոցից մանկահասակ երեխաներն ու մեծ տարիքով չափահասները ենթարկվում են ծանր բարդությունների ամենաբարձր ռիսկին:

Կարիճների միայն որոշ տեսակներ ունեն բավականաչափ հզոր թույն, որը կարող է առաջացնել ծանր ախտանիշներ: Ամբողջ աշխարհում կարիճների մոտ 1500 տեսակներից միայն 30-ն են արտադրում այնքան թունավոր թույն, որը կարող է մահացու լինել: Հայաստանում հանդիպող կարիճներից թունավոր և մարդու համար վտանգավոր են միայն սև կարիճները։ Սակայն, աշխարհում գրանցվում է տարեկան ավելի քան մեկ միլիոն կարիճի խայթոցի դեպք, և դրանց հանգեցրած մահացու ելքերը հանդիսանում են առողջապահական լուրջ խնդիր այն երկրների և տարածաշրջանների համար, որտեղ բուժօգնության մատչելիությունը սահմանափակ է:

Կարիճի խայթոցի ստանալիս առողջ չափահասները սովորաբար առանձնահատուկ բուժման կարիք չունեն, սակայն մանկահասակ երեխաների մոտ կարիճի խայթոցը կարող է առաջացնել շտապ բուժօգնություն պահանջող ծանր հետևանքներ:

Հոդվածը տեղադրվել է՝ 10-08-2023 վերանայվել է՝ 10-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով