Գրադարան

Կարիճի խայթոց. ախտանիշներ

Կարիճի խայթոց. ախտանիշներ

Time Read 2 րոպե

Կարիճի խայթոցի տեղում կարող են զարգանալ հետևյալ գանգատներն ու ախտանիշները՝

  • Ցավ, որը կարող է լինել սաստիկ
  • թմրածություն և ծակծկոցներ
  • թեթև այտուցվածություն
  • տեղային տաքություն:

Խայթած կարիճի թույնը, սովորաբար՝ երեխաների մոտ նաև կարող է առաջացնել ընդհանուր (համակարգային) ազդեցություններ, օրինակ՝

  • դժվարաշնչություն
  • մկանային ջղաձգումներ կամ ցնցումներ
  • գլխի, պարանոցի և աչքերի անսովոր շարժումներ
  • թքահոսություն
  • քրտնարտադրություն
  • սրտխառնոց և փսխում
  • բարձր արյան ճնշում (հիպերտենզիա)
  • արագացած սրտազարկ (տախիկարդիա)
  • երեխաների մոտ՝ անհանգստություն, գրգռվածություն կամ չհանգստացող լաց:

Խայթող միջատների՝ մեղուների կամ կրետների նման, նախկինում կարիճների խայթոց ունեցած մարդկանց մոտ հնարավոր է հետագայում ստացած խայթոցներից ալերգիկ ռեակցիաների զարգացում: Հետագա խայթոցների նկատմամբ ռեակցիաները երբեմն բավական ուժեղ են և կարող են առաջացնել նույնիսկ կյանքին սպառնացող վիճակ, որը կոչվում է անաֆիլաքսիա: Նման դեպքերում ախտանշանները նման են մեղվի խայթոցի հետևանքով առաջացած անաֆիլաքսիայի ախտանիշներին և կարող են ներառել ցան, շնչարգելություն (հևոց) և սրտխառնոց ու փսխում:

Ե՞րբ դիմել բժշկին

Եթե կարիճը խայթել է երեխային, անհապաղ դիմեք բուժօգնության կամ զանգեք 1-03 և կանչեք շտապ օգնություն:

Առանց ուշացնելու դիմեք բուժօգնության, եթե ձեզ կարիճ է խայթել և սկսել եք զգալ սուր կամ վատթարացող ախտանիշներ:

Հոդվածը տեղադրվել է՝ 10-08-2023 վերանայվել է՝ 10-08-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով