Սեբորեային կերատոզն աճում է աստիճանաբար:
Գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը՝
- կլոր կամ ձվաձև մոմանման կամ կոպիտ թմբիկ, սովորաբար՝ դեմքի, կրծքավանդակի, ուսի կամ մեջքի վրա
- տափակ գերաճ կամ թեփուկավոր մակերեսով թեթևակի բարձրացած թմբիկ՝ բնորոշ «կպցված» տեսքով
- տարբեր չափսեր՝ սկսած շատ փոքրից մինչև ավելի քան 1 դյույմ (2,5 սանտիմետր)
- բազմազան թվաքանակ՝ սկսած մեկից մինչև բազմաթիվ գոյացություններ
- շատ մանր գոյացություններ՝ կուտակված աչքերի շուրջը կամ դեմքի այլ մասերում, որոնք երբեմն կոչվում են մսային խալեր կամ դերմատոզ պապուլոզա նիգրա (տարածված են սև կամ շագանակագույն մաշկի վրա)
- տարբեր գույներ՝ բաց շագանակագույնից մինչև շագանակագույն կամ սև
- քորի առաջացում։
Ե՞րբ դիմել բժշկին
Այցելեք ձեր բժշկին, եթե մաշկային գոյացության տեսքը ձեզ անհանգստացնում է, կամ եթե այն բորբոքվում կամ արյունահոսում, երբ ձեր հագուստը քսվում է դրան:
Նաև դիմեք ձեր բժշկին, եթե նկատում եք կասկածելի փոփոխություններ ձեր մաշկի վրա, ինչպիսիք են խոցերը կամ ուռուցքները, որոնք արագ աճում են, արյունահոսում և չեն լավանում: Սրանք կարող են լինել մաշկի քաղցկեղի նշաններ:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 24-04-2024