Սեբորեային կերատոզը տարածված մաշկային ոչ քաղցկեղային (բարորակ) գերաճ է, որը հակված է հաճախանալու տարիքի մեծացման և ծերացման հետ:
Սեբորեային կերատոզները սովորաբար շագանակագույն, սև կամ բաց շագանակագույն են: Մաշկային գոյացությունները (ախտահարումներ) մոմանման կամ թեփուկավոր տեսք ունեն և մաշկից մի փոքր բարձրացված են: Դրանք հայտնվում են աստիճանաբար, սովորաբար դեմքի, պարանոցի, կրծքավանդակի կամ մեջքի վրա:
Սեբորեային կերատոզներն անվնաս են և վարակիչ չեն: Այս գոյացությունները բուժման կարիք չունեն, թեև դուք կարող եք որոշել հեռացնել դրանք, եթե այս շրջանները գրգռվեն հագուստից կամ ստանան տհաճ վանող տեսք:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-04-2024
Վերջին վերանայում՝ 28-04-2024