Սինուսիտը սովորաբար զարգանում է ՍՇՎՎ-ից և գրիպից հետո և ինքնուրույն լավանում է։ Տնային պայմաններում դուք կարող եք նպաստել սինուսիտի նշանների մեղմացմանը որոշ պարզ միջոցներով։
«Հակականգային» դեղեր (դոկոնգեստանտներ), որոնք արտադրվում են հաբերի, քթային սփրեյի կամ կաթիլների ձևով։ Այս միջոցները կօգնեն, որ մեղմանա քթի լորձաթաղանթի այտուցը և վերականգնվի քթային արտահոսքը։ Սակայն հիշեք, որ հակականգային դեղերը չի կարելի օգտագործել երկար ժամանակ։ Մինչև դեղերի օգտագործելը ծանոթացեք տուփում առկա տեղեկատվական թերթիկին և խորհրդակցեք ձեր բժշկի հետ։
Խմեք մեծ քանակությամբ հեղուկներ (ջուր)։ Եթե ունեք ուղեկցող հիվանդություններ, ձեր բժշկից ճշտեք ջրի քանակները։
Ժամանակ առ ժամանակ «փչելով» մաքրեք ձեր քիթը։ Ընդ որում, մաքրեք ոչ թե միաժամանակ երկու, այլ՝ առանձին-առանձին աջ ու ձախ քթանցքներով «փչելով»։
Դեմքի ցավող շրջանում դրեք տաք կամ սառը թաշկինակ, նայած, թե որը ձեզ կօգնի։
Ձեզ հանգիստ պահեք և խուսափեք ֆիզիակական գործերից, մինչև հիվանդության ախտանիշները կվերանան։
Տան ջերմաստիճանը պահեք ոչ շատ տաք, ոչ էլ սառը վիճակում։
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։