Առողջական խնդիրներ

Սպտրեպտոկոկային վարակներ

Սպտրեպտոկոկային վարակներ

Time Read 2 րոպե

Ստրեպտոկոկային վարակները պատճառվում են «ստրեպտոկոկ» կոչվող բակտերիաների խմբով։

Ստրեպտոկոկային վարակները սովորաբար իրենցից ներկայացնում են առողջական փոքր խնդիրներ, որոնք հեշտությամբ բուժվում են հակաբիոտիկներով։ Այսպիսի հիվանդություններից են՝

  • ըմպանի վարակներ, ներառյալ՝ «ստրեպտոկոկային ըմպան» (ֆարինգիտ)
  • մաշկի վարակներ, ներառյալ՝ իմպետիգո (ավելի հաճախ՝ երեխաների մոտ, որը դրսևորվում է դեղնավուն կեղևակալած կարմրավուն բծերով) և ցելյուլիտ (կարմիր քամի) (սովորաբար դրսևորվում է ախտահարված մաշկի կարմրությամբ, տաքությամբ, ցավով և այտուցվածությամբ)
  • ականջի վարակ, որը հաճախ առաջացնում է ականջացավ, ջերմության բարձրացում և լսողության խանգարումներ
  • սինուսիտ (հարքթային ծոցերի վարակային բորբոքում)։

Ստրեպտոկոկը կարող է նաև առաջացնել քութեշ՝ մանկական վարակ, որն ընթանում վարդագույն-կարմիր ցանով։

Դուք կարող եք վարակվել ստրեպտոկոկով օդակաթիլային ճանապարհով՝ ներշնչելով հիվանդ մարդկանց հազալիս կամ փռշտալիս օդում հայտնված վարակված կաթիլները։

Ախտանիշները սովորաբար սկսում են 1-4 օրվա ընթացքում։ Եթե ձեր երեխան ունի ստրեպտոկոկային վարակ, ապա ճիշտ կլինի, որ նա չհաճախի մսուր-մանկապարտեզ կամ դպրոց հակաբիոտիկներվ բուժումը սկսելուց առնվազն 24 ժամվա ընթացքում։

Ստրեպտոկոկերը հազվադեպ կարող են ավելի խորը ներթափանցել օրգանիզմ, առաջացնելով՝

Ստերպտոկոկային վարակից հետո թեև հազվադեպ, սակայն կարող են զարգանալ որոշ հիվանդություններ, այդ թվում՝ ռևմատիզմ և երիկամային խնդիրներ։

Հոդվածը տեղադրվել է՝ 04-05-2019 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: