Առողջական խնդիրներ

Ամորձու այտուց և ցավոտություն

Ամորձու այտուց և ցավոտություն

Time Read 1 րոպե

Ամորձիները շատ զգայուն են, ուստի դրանց նույնիսկ թեթեև վնասվածքը կարող է մեծ ցավ և անհանգստություն պատճառել:

Ցավը կարող է ծագել հենց ամորձու ներսից կամ դրա ետին եզրին գտնվող խողովակաձև գոյացությունից (մակամորձի):

Երբեմն ամորձիների շրջանը կարող է ցավոտ դառնալ աճուկում, որովայնում կամ որևէ այլ շրջանում առկա խնդիրների պատճառով, օրինակ՝ երիկամային քարեր կամ ճողվածքներ: Սակայն միշտ չէ, որ ամորձու ցավի պատճառը կարելի է հեշտությամբ հայտնաբերել:

Ամորձիները (ձվեր) կարող են այտուցվել կամ ցավոտ դառնալ տարբեր պատճառներից, այդ թվում՝

Եթե ցավն ուժեղ է կամ առաջացել է հանկարծակի, դուք պետք է շտապ այցելեք մոտակա վիրաբուժական կենտրոն:

Դուք պետք է նաև անհապաղ կապ հաստատեք ձեր բժշկի հետ, եթե ամորձիների ցավոտությունն ուղեկցվում է դող-սարսուռով, մարմնի բարձր ջերմաստիճանով կամ մեզում արյան հայտնվելով:

Եթե ցավերը չափավոր են կամ ցավերը բացակայում են, բայց դուք զգում եք ամորձիներից մեկնումեկի այտուցվածություն, միևնույն է, պետք է առանց ձգձգելու այցելեք ձեր բժշկին:

Ամորձիների մեղմ կամ չափավոր ցավերի կամ այտուցվածության նշանները մեղմացնելու համար մինչև բժշկին դիմելը դուք կարող եք նաև տանը ձեռնարկել որոշ միջոցառումներ, օրինակ՝ ընդունել սովորական ցավազրկող դեղեր (Իբուպրոֆեն, Ացետամինոֆեն և այլն):

Հոդվածը տեղադրվել է՝ 25-04-2018 վերանայվել է՝ 10-03-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով