Առողջական խնդիրներ

Կանդիդոզ (կաթնախտ)

Կանդիդոզ (կաթնախտ)

Time Read 1 րոպե

Կանդիդոզը հիվանդություն է, որը հարուցվում է «կանդիդա» տեսակի խմորասնկերով։

Կանդիդիա սունկը նորմայում առկա է մեր մարմնի վրա, հատկապես տաք և խոնավ շրջաններում։

Որպես հիվանդություն, կանդիդոզը կարող է ախտահարել կանանց հեշտոցը, տղամարդկանց առնանդամը, աճուկները և բերանի խոռոչը։

Կանդիդոզը սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություն չէ, քանի որ, ինչպես նշվեց վերևում, նորմայում այս սնկիկների փոքր քանակներ առկա են մեր մարմնի տարբեր շրջաններում։ Փաստերը վկայում են, որ կանդիդա սնկերն ավելի մեծաքանակ են սեռական ակտիվ կյանքով չապրող մարդկանց մարմնի վրա։

Այնուամենայնիվ, երբեմն կանդիդա սունկը կարող է սեռական հարաբերության ժամանակ մեկ զուգընկերոջից փոխանցվել մյուսին։

Կանդիդոզի կասկածի դեպքում դիմեք ձեր բժշկին, ով ձեզ անհրաժեշտության դեպքում կնշանակի որևէ հակասնկային դեղ (խմելու հաբ կամ բերանի խոռոչում պահվող լոզան)։ Տեղեկացրեք բժշկին, եթե բուժումից հետո կանդիդոզը կրկնվում է։

Հոդվածը տեղադրվել է՝ 30-04-2018 վերանայվել է՝ 21-10-2022

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը:

Նույն այս թեմայով