Միզուկը նեղացնող սպիական հյուսվածքը կարող է պայմանավորված լինել մի շարք պատճառներով:
Դրանցից են՝
- բժշկական միջամտություն, երբ միզուկով անցկացվում է որևէ գործիք, օրինակ՝ ցիստոսկոպ
- միզապարկը դատարկելու համար միզուկով բարակ խողովակի՝ միզային կաթետերի անցկացում, հատկապես, եթե այն պետք է մնա երկար ժամանակ
- միզուկի կամ սեռական շրջանի տրավմա կամ վնասվածք
- մեծացած շագանակագեղձ կամ մեծացած շագանակագեղձի հեռացման կամ փոքրացման վիրահատություն
- սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ
- ճառագայթային թերապիա
- սկլերոտիկ որքին (lichen sclerosus) կոչվող մաշկային հիվանդություն, որն առաջացնում է բծավոր, գունաթափված և բարակած մաշկ և հաճախ տեղակայվում է սեռական շրջանում:
Միզուկի նեղացումը շատ ավելի տարածված է տղամարդկանց, քան կանանց մոտ: Հաճախ պատճառը մնում է անհայտ:
Հոդվածը հրապարակվել է՝ 27-11-2023
Վերջին վերանայում՝ 22-04-2024