Գրադարան
Միզարձակման խնդիրներ. ինքնօգնություն

1 րոպե
Միզարձակման խնդիրներ ունենալիս կարող եք օգնել ինքներդ ձեզ և մեղմացնել ձեր գանգատները։
Նախ, խմեք սովորականից ավելի շատ ջուր, եթե չունեք այնպիսի հիվանդություն, որ ձեր բժիշկը խորհուրդ է տվել սահմանափակել հեղուկների քանակը։ Շատ ջուր խմելով դուք խթանում եք ավելի շատ մեզի առաջացում, որը կօգնի մեզի շթի ուժեղացմանը և միզուղիների՝ հնարավոր վարակից ինքնամաքրման խթանմանը։
Եթե ցավեր ունեք, ձեր բժշկից ճշտեք, թե ինչ ցավազրկող կարող եք օգտագործել։
Միզուղիների բորբոքումը մեղմացնելու համար կարող եք ընդունել նաև մեզը հիմնայնացնող միջոցներ։ Դրանք հակաբիոտիկներ չեն։ Հիմնայնացնելով մեզի ռեակցիան, այս դեղերը չեզոքացում են բորբոքմանն ուղեկցող թթվային միջավայրը՝ դրանով իսկ մեղմացնելով միզուղիների լորձաթաղանթների գրգռումը, բորբոքումը և ցավերը։ Սակայն մեզը հիմնայնանցող դեղերը չեն կարող խմել բոլորը, ուստի նախապես ճշտեք ձեր բժշկից, թե կարող եք արդյոք դուք ստանալ դրանք։
Որոշ մարդիկ փորձում են միզուղիների վարակը բուժել կամ կանխարգելել հոնի հյութ խմելով։ Թեև այս մասին վերջնական ապացույցներ չկան, սակայն նման միջոցը կարող է և մեղմացնել գանգատները։ Սակայն դուք պետք է խուսափեք հոնի հյութ կամ մզվածք խմել, եթե ընդունում եք Վարֆարին՝ արյան մակարդումը կանխարգելող դեղ:
Հոդվածը տեղադրվել է՝ 12-05-2018 վերանայվել է՝ 22-04-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: