Առողջական խնդիրներ
Միզարձակման խնդիրներ

2 րոպե
Միզատար համակարգը օրգանիզմի այն մասն է, որի գլխավոր գործառույթը մեզի արտադրությունն է, պահեստավորումը և օրգանիզմից հեռացումը։
Միզատար ուղիները հաճախ ենթարկվում են վարակային բորբոքման։ Միզուղիների վարակը առաջանում է, երբ վարակը (հաճախ՝ բակտերալ բնույթի) ներթափանցում է միզատար համակարգ։
Երբ վարակն ախտահարում է միզապարկը, առաջանում է միզապարկի վարակային բորբոքում՝ ցիստիտ։ Ցիստիտը կարող է զարգանալ նաև միզապարկի լորձաթաղանթի գրգռումից՝ վարակի բացակայության պայմաններում։ Ցիստիտը հաճախ ուղեկցվում է միզուկի բորբոքման հետ (ուրեթրիտ)։
Միզուղիների վարակի, այդ թվում՝ ցիստիտի հիմնական ախտանիշը սովորականից հաճախացած միզելու ցանկությունն է։ Միզելիս դուք հաճախ կարող եք միզուկում կամ ավելի վեր զգալ նաև այրոցանման կամ այլ ցավեր։
Երբ ձեզ մոտ կան միզուղիների վարակի նշաններ, բժիշկը սովորաբար նշանակում է որևէ հակաբիոտիկ, ինչպես նաև ձեզ ուղեգրում մեզի հետազոտության։
Դիմեք ձեր բժշկին, եթե՝
- ձեր ինքնազգացողությունը վատացել է
- ունեք ջերմության բարձրացում
- հոգ եք տանում ձեր մասին, բայց դրանից ձեր վիճակը չի թեթևանում
- հղի եք
- տղամարդ եք, մեծահասակ կին եք կամ երեխա եք
- ախտանիշները շարունակվում են ավելի, քան 2-3 օր։
Միզարձակման խնդիրներ ունենալիս դուք կարող եք նաև տանը ձեռնարկել ինքնօգնության որոշ քայեր։
Հոդվածը տեղադրվել է՝ 12-05-2018 վերանայվել է՝ 20-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: