Առողջական խնդիրներ

Արգանդի մարմնի քաղցկեղ

Արգանդի մարմնի քաղցկեղ

Time Read 1 րոպե

Արգանդի մարմնի քաղցկեղը հիվանդություն է, երբ չարորակացած բջիջները սկսում են աճել ու բազմանալ արգանդի մարմնում:

Արգանդն իգական վերարտադրողական համակարգի կենտրոնական օրգանն է, որը տեղակայված է որովայնի խոռոչի հիմքում՝ փոքր կոնքի խոռոչում, միզապարկի և ուղիղ աղիքի միջև (միզապարկից հետ, ուղիղ աղիքից առաջ):

Յուրաքանչյուր տարի մոտ 2500 կին ամբողջ աշխարհում ախտորոշվում է այս հիվանդությամբ: Արգանդի պարանոցի (վզիկի) քաղցկեղն առանձնացվում է որպես առանձին հիվանդություն, քանի որ ունի յուրահատուկ պատճառներ, ընթացք և պահանջում է բուժման այլ մեթոդներ:

Իմացե՛ք ավելին արգանդի պարանոցի (վզիկի) քաղցկեղի մասին:

Կան արգանդի մարմնի քաղցկեղի մի քանի տեսակներ՝ կախված նրանից, թե արգանդի որ շրջանից է չարորակ նորագոյացությունն առաջացել: Դրանց մեծ մասն արգանդի լորձաթաղանթի քաղցկեղներն են, որոնք կոչվում են էնդոմետրիալ քաղցկեղներ:

Արգանդի մարմնի քաղցկեղի դեպքում սովորաբար առաջարկվում է վիրահատություն, իսկ եթե տարածված է, ապա՝ ճառագայթային բուժում, հորմոնային բուժում կամ քիմիոթերապիա:

Հոդվածը տեղադրվել է՝ 29-05-2020 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: