Միջազգային անվանում (հապավում). 17-OH progesterone (17-OH Prog)
Նկարագրություն
17-ОН պրոգեստերոնը մակերիկամներում կորտիզոլի սինթեզի միջանկյալ նյութերից մեկն է:
17-ОН-պրոգեստերոնը (17-հիդրօքսիպրոգեստերոն) ստերոիդ է, որն արտադրվում է մակերիկամներում, սեռական գեղձերում և ընկերքում: Այն հանդիսանում է պրոգեստերոնի և 17-հիդրօքսիպրեգնենոլոնի մետաբոլիկ քայքայման միջանկյալ նյութ: Ինչպես մակերիկամներում, այնպես էլ ձվարաններում 17-ОH պրոգեստերոնը կարող է նաև վերափոխվել անդրոստենդիոնի՝ տեստոստերոնի և էստադիոլի նախորդող նյութի:
17-ОН-պրոգեստերոնին բնորոշ է ադրենոկորտիկոտրոպ հորմոնի (ԱԿՏՀ) նման արյան մակարդակի օրական տատանումները (կորտիզոլի նման առավելագույն ցուցանիշները գրանցվում են առավոտյան, իսկ նվազագույնները՝ գիշերը)։ 17-OH պրոգեստերոնը 21-հիդրօքսիլազի և 11-b-հիդրօքսիլազի մասնակցությամբ այնուհետև վերածվում է կորտիզոլի:
Կանանց ձվարաններում 17-ОН-պրոգեստերոնի առաջացումը նաև տատանվում է դաշտանային ցիկլի շրջանում: Լյուտեինացնող հորմոնի (ԼՏՀ) պիկից մեկ օր առաջ գրանցվում է 17-ОН-պրոգեստերոնի մակարդակի զգալի աճ, որից հետո ցիկլի միջնամասում գրանցվում է պիկ, ինչը համընկնում է ԼՏՀ-ի պիկի հետ, որից հետո՝ կարճատև նվազեցում, որը փոարինվում է էստրադիոլի և պրոգեստերոնի մակարդակների հետ կոռելացվող աճով:
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
- Մակերիկամների բնածին հիպերպլազիայով և 21-հիդրօքսիլազի կամ 11-հիդրօքսիլազի դեֆիցիտի այլ տեսակներով պացիենտների ախտորոշում և հսկողություն
- Հիրսուտիզմ
- Կանանց մոտ դաշտանային ցիկլի խանգարման և անպտղություն
- Մակերիկամների ուռուցքներ
Կենսանմուշ
17-OH Prog թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Ըստ բժշկի ցուցման կանանց մոտ հետազոտությունը սովորաբար իրականացվում է դաշտանային ցիկլի 3-5-րդ օրերին։ Գլյուկոկորտիկոիդային բուժման դինամիկ հսկողության համար ցանկալի է դեղի ընդունումից հետո թեստը հանձնել ժամանակային միևնույն միջավայրում։
Արյունը ցանկալի է հանձնել առավոտյան (ժամը 08։00-11։00-ի միջակայքում), քաղցած վիճակում։
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)
Այլընտրանքային չափման միավոր
նմոլ/լ (նանոմոլ/լիտր)
Միավորների փոխակերպում
նգ/մլ х 3,03 = նմոլ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Միջազգային ընդունված նորմաներ
Կանայք
- ֆոլիկուլյար փուլ (0,2-1,3) նգ/մլ
- լյուտեինային փուլ (1,0-4,5) նգ/մլ
- մենոպաուզա (0,2-0,9) նգ/մլ
Տղամարդիկ
- (0,2-2,3) նգ/մլ
Արդյունքների մեկնաբանություն
17-OH պրոգեստերոնի մակարդակի բարձրացում
- մակերիկամների բնածին հիպերպլազիա՝ պայմանավորված 21-հիդրօքսիլազի կամ 11-b-հիդրօքսիլազի դեֆիցիտով
- մակերիկամների կամ ձվարանների որոշ ուռուցքներ
Պետք է հաշվի առնել, որ 17-OH-պրոգեստերոնը հանդիսանում է պրոգեստերոնի մետաբոլիտներից մեկը, ուստի և դրա մակարդակը որոշ չափով կարող է աճել նաև պրոգեստերոնի պատրաստուկներ ընդունելիս։
17-OH պրոգեստերոնի մակարդակի նվազեցում
- Ադդիսոնի հիվանդություն
- տղամարդկանց մոտ՝ կեղծ հերմոֆրոդիտիզմ (17a-հիդրօքսիլազի դեֆիցիտ)
Վարվեք այս կերպ
Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 01-06-2023