Միջազգային անվանում (հապավում). Albumin-to-Creatinine Ratio, random urine (ACR)
Նկարագրություն
Ալբումին-կրեատինին գործակիցը համարվում է ալբումինուրիայի ցուցանիշ, որը խորհուրդ է տրվում օգտագործել մեզի միանվագ բաժիններում այսպես կոչված միկրոալբումինուրիան գնահատելիս:
Մեզով ալբումինի բարձրացած արտազատումը զարգանում է երիկամների անոթային էնդոթելի ախտահարման և դիսֆունկցիայի, երիկամային կծիկների մազանոթային ցանցում ճնշման բարձրացման (կծիկային հիպերտենզիա), կծիկների հիմնային թաղանթների ամբողջականության կառուցվածքային խախտման կամ խողովակիկների էպիթեիլի դիսֆունկցիայի հետևանքով:
Մեզով ալբումինի հեռացման չափավոր բարձրացումն, առաջին հերթին, բնորոշ է էնդոթելիալ դիսֆունկցիային և երիկամային հեմոդինամիկ խանգարումներին (հիպերպերֆուզիա և հիպերտենզիա), օրինակ, հիպերտոնիկ հիվանդության կամ դիաբետիկ նեֆրոպաթիայի վաղ փուլերում զարգացող նեֆրոպաթիայի դեպքում: Արտահայտված ալբումինուրիան, ինչպես նաև գլոբուլինուրիան բնորոշ են կծիկների կառուցվածքային վնասման բերող գլոմերուլոպաթիաներին (գլոմերուլոնեֆրիտ, ամիլոիդային նեֆրոպաթիա, հիպերտոնիկ կամ դիաբետիկ նեֆրոպաթիաների ուշ փուլեր):
Մեզով ալբումինի արտազատման բարձրացումը հանդիսանում է երիկամային կծիկների ախտահարման ամենավաղ մարկերը: Բարձրացած ալբումինուրիան դիաբետիկ նեֆրոպաթիայի, հիպերտոնիկ հիվանդության ժամանակ երիկամների ախտահարման և ճարպակալման ամենավաղ և երկար ժամանակի ընթացքում՝ հաճախ նաև միակ նշանն է, ինչպես նաև սրտանոթային ռիսկի և էնդոթելիալ դիսֆունկցիայի հաստատված ռիսկի գործոնը:
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
- երիկամների գործունեության գնահատում (երիկամային հիվանդությունների ախտորոշում, վերահսկում և կանխատեսում)
- շաքարային դիաբետով և բարձր արյան ճնշմամբ մարդկան հսկողություն
- երիկամային ախտահարումների վաղ հայտնաբերում՝ զարգացած դեղերի թունավոր ազդեցության, նյութափոխանակության կամ էնդոկրին խանգարումների, աուտոիմուն հիվանդությունների, վարակների հետևանքով
Կենսանմուշ
ACR թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ մեզ։
Կենսանմուշի հանձնում
Այս թեստը հատուկ նախապատրաստում չի պահանջվում:
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
մգ/գ կրեատինին
Այլընտրանքային միջակայքեր (չափահասներ)
մգ/մմոլ կրեատինին
Միավորների փոխակերպում
Ալբումին/կրեատինին մգ/գ × 0,1 = ալբումին/կրեատինին մգ/մմոլ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Ալբումին/կրեատինին < 30 մգ/գ:
Արդյունքների մեկնաբանություն
- Նորմոալբումինուրիա՝ < 30 մգ/գ (< 3 մգ/մմոլ) կրեատինին, ընդ որում, երիտասարդ տղամարդկանց կամ կանանց մոտ < 10 մգ/գ (< 1 մգ/մմոլ) ցուցանիշները կարելի է համարել որպես «օպտիմալ»:
- Ալբումինուրիայի բարձրացում մինչև 30 - 300 մգ/գ կրեատինին, որը կարելի է համարել որպես միկրոալբումինուրիա (ավելի կիրառելի է՝ «չափավոր բարձրացում»):
- Ալբումինուրիայի բարձրացում > 300 մգ/գ կրեատինին, որը կարելի է համարել որպես մակրոալբումինուրիա (ավելի կիրառելի է՝ «կտրուկ բարձրացում»):
- Ալբումինուրիայի բարձրացում > 2000 - 2200 մգ/գ կրեատինին, որը կարելի է համարել որպես նեֆրոտիկ համախտանիշի առկայություն (որն ուղեկցվում է արյան մեջ ալբումինի նվազեցմամբ, խոլեստերինի բարձրացմամբ և այտուցների զարգացմամբ):
Վարվեք այս կերպ
Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 10-02-2020
Վերջին վերանայում՝ 02-06-2024