Լաբ թեստեր

Ալֆա-ամիլազա ընդհ.

AMY-T

Ընդհանուր նկարագրություն

Ալֆա-ամիլազան ֆերմենտ է, որը մասնակցում է ածխաջրատների տրոհմանը:

Ալֆա-ամիլազան (Alpha-Amylase, AMY) հիդրոլիտիկ ֆերմենտ է (1,4‑α-D-գլյուկանոհիդալազներ), որը պոլիմերիկ կարբոանհիդրատները (ամիլոզ, ամիլոպեկտին և գլիկոգեն) ենթարկում է հիդրոլիտիկ տրոհման մինչև մալտոզաների: Այն արտադրվում է հիմնականում թքագեղձերում և ենթաստամոքսային գեղձում, այնուհետև արտազատվում է համապատասխանաբար բերանի խոռոչ կամ 12-մատնյա աղիք, որտեղ էլ մասնակցում է սննդի ածխաջրերի յուրացմանը:

Արյան շիճուկում առանձնացնում են ընդհանուր ամիլազայի համապատասխանաբար պանկրեատիկ և թքային իզոֆերմենտները: Անհամեմատ ավելի ցածր է ամիլազայի ակտիվությունը ձվարաններում, ֆալոպյան փողերում, բարակ և հաստ աղիներում, լյարդում:

Ամիլազան օրգանիզմից հեռանում է երիկամներով, ուստի, արյան պլազմայի ամիլազայի ակտիվության բարձրացումը հանգեցնում է մեզում նույն ֆերմենտի ի հայտ գալուն: Պանկրեատիկ ամիլազայի որոշումը թույլ է տալիս ճշտել ընդհանուր ամիլազայի բարձրացման բնույթը և հաստատել կամ ժխտել վերջինիս կապը ենթաստամոքսային գեղձի ախտահարման հետ:

Ամիլազան կարող է մեծ չափսի կոմպլեքսներ առաջացնել արյան պլազմայի իմունոգլոբուլինների և այլ սպիտակուցների հետ: Նման դեպքերում այսպիսի կոմպլեքսները չեն անցնում երիկամային կծիկներով, իսկ մեզում ամիլազայի ակտիվությունը մնում է նորմայի սահմաններում:

Հետազոտության ցուցումներ

  • ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ
  • թքագեղձերի հիվանդություններ (պարոտիտ)
  • մուկովիսցիդոզ
  • սուր որովայնային ցավեր

Կենսանմուշ

«Ալֆա-ամիլազա ընդհ.» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն, մեզ։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

Մ/լ (միավոր/լ)

Այլընտրանքային չափման միավոր

մկկատ/լ (միկրոկատալ/լիտր)

Միավորների փոխակերպում

Մ/լ x 0,0167 = մկկատ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • Մակարդակն արյան պլազմայում՝ չափահասներ (28-100) Մ/լ
  • Մակարդակը պատահական մեզում՝ տղամարդիկ (16-491) Մ/լ, կանայք (21-447) Մ/լ

Այլընտրանքային միջակայքեր

  • 2 օր - 1 տ.՝ (5-65) Մ/լ
  • 1-70 տ.՝ (25-125) Մ/լ
  • 70 տարեկանից բարձր՝ (20-160) Մ/լ

Արդյունքների մեկնաբանություն

Ընդհանուր ամիլազայի մակարդակի (ակտիվության) բարձրացում

  • սուր, քրոնիկ, ռեակտիվ պանկրեատիտ
  • ենթաստամոքսային գեղձի կիստա
  • ենթաստամոքսային գեղձի ծորանի խցանում (ուռուցք, քար, կպումներ)
  • մակրոամիլազէմիա
  • էպիդեմիկ պարոտիտ
  • խոռոչավոր օրգանի թափածակում
  • սուր պերիտոնիտ
  • շաքարային դիաբետ (կետոացիդոզ)
  • լեղուղիների հիվանդություններ (խոլելիթիազ, խոլեցիստիտ)
  • երիկամային անբավարարություն
  • որովայնի վնասվածքներ
  • արտաարգանդային հղիության ընդհատում

Ընդհանուր ամիլազայի մակարդակի (ակտիվության) նվազեցում (արժեքները մոտիկանում են զրոյին)

  • ենթաստամոքսային գեղձի անբավարարություն
  • մուկովիսցիդոզ
  • պանկրեատէկտոմիա
  • սուր և քրոնիկ հեպատիտներ
  • պանկրեանեկրոզ
  • հղիության տոքսիկոզ

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Alpha-Amylase Total

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ AMY-T

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: