Ընդհանուր նկարագրություն
Թիերոտրոպ հորմոնի ընկալիչների (ռեցեպտորներ) նկատմամբ աուտոիմուն հակամարմինները հադիսանում են դիֆուզ թունավոր (տոքսիկ) խպիպի մարկեր:
Թիրեոխթանիչ հորմոնի ընկալիչների նկատմամբ աուտոիմուն հակամարմինները (Հակա-ըԹԽՀ) կարող են խթանել վահանաձև գեղձի վրա այս հորմոնի ազդեցությունը՝ բարձրացնելով արյան մեջ գեղձի հորմոնների մակարդակը (Т3 և Т4): Հակա-ըԹԽՀ հայտնաբերվում են Գրևսի հիվանդությամբ (դիֆուզ տոքսիկ զոբ) պացիենտների շուրջ 85%-ի մոտ և նշանակվում են որպես այս աուտոիմուն օրգան-սպեցիֆիկ հիվանդության ախտորոշման և պրոգնոզի համար: Այս հակամարմինների առաջացման մեխանիզմը մինչև վերջ պարզաբանված չէ, թեև որոշ հեղինակներ Գրևսի հիվանդության զարգացման մեջ կարևորում են ժառանգական նախատրամադրվածության դերը:
Գրևսի հիվանդության ժամանակ արյան պլազմայում հայտնաբերվում են նաև վահանաձև գեղձի նկատմամբ այլ, հատկապես մակրոսոմալ հակամարմիններ (հակա-ԹՊՕ և թիրոցիտների միկրոսոմալ ֆրակցիայի նկատմամբ հակամարմիններ):
Հետազոտության ցուցումներ
- հիպերթիրեոիդային վիճակների տարբերակիչ ախտորոշում
- դիֆուզ թունավոր խպիպի բուժման հսկողություն
Կենսանմուշ
«Թիրետրոպ հորմոնի ընկալիչների նկատմամբ հակամարմիններ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Ցանկալի է արյունը հանձնել սննդի վերջին ընդունումից 4 ժամ անց: Պարտադիր պահանջներ չկան:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
Մ/լ (միավոր/լիտր)
Այլընտրանքային չափման միավոր
գործակից (ինդեքս)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- < 1,0 բացասական
- ≥ 1,0 դրական
Արդյունքների մեկնաբանություն
Դրական պատասխան (առկա է)
- Դիֆուզ տոքսիկ խպիպ (Գրևսի հիվանդություն)՝ 85-95% դեպքերում
- Թիրեոիդիտների այլ տեսակներ
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ TSH receptor autoantibodies
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Anti-rTSH
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին