Լաբ թեստեր

Ապոլիպոպրոտիեն В

apoB

Ընդհանուր նկարագրություն

Ապոլիպոպրոտիեն В-ն համարվում է աթերոսկլերոզի ռիսկի մարկեր:

Ապոլիպոպրոտիեն В-ն (ապոB) հանդիսանում է բոլոր, բացառությամբ ԲԽԼ-խոլեսթերինի լիպոպրոտեիդների հիմնական սպիտակուցը: Սա նշանակում է, որ ապոB-ն կարող է արտացոլել աթերոսկլերոզի զարգացման ռիսկը:

Մարդու մոտ տարբերում են ապոB-ի երկու տեսակ: Ամենատարածված տեսակը ապոB-100-ն է, որը սինթեզվում է լյարդում և հայտնաբերվում լիպոպրոտեիդներում: ԱպոB-48-ն, ինչպես ենթադրվում է, արտադրվում է աղիներում: ԱպոB-ի արտադրությունը և խիլոմիկրոնների ու խիստ ցածր խտության լիպոպրոտեիդների կազմության մեջ մտնելը կարևոր են այս մասնիկների ձևավորման և արյան շրջանառության հուն մտնելու համար, ինչը բարձրացնում է խոլեսթերինի լուծելիությունը և զարկերակների պատին վերջինիս կուտակվելը:

Դրանից բացի, ապոB-ն գլխավոր դերակատարությունն ունի գրեթե բոլոր բջիջների (բացառությամբ նեյրոցիտների և էրիթրոցիտների) թաղանթների հատուկ ընկալիչների կողմից ՑԽԼ-խոլեսթերինի ճանաչման և կապման գործընթացում:

Ըստ բազմաթիվ հետազոտությունների տվյալների, ապոB-ն համարվում է սրտի պսակային զարկերակների աթերոսկլերոզի ռիսկի գնահատման ավելի լավ մարկեր, քան ՑԽԼ-խոլեսթերինը: ԱպոB-ի մակարդակի շեղումը թույլ է տալիս հայտնաբերել սրտանոթային հիվանդությունների նկատմամբ բարձրռիսկային այն մարդկանց, ում մոտ գրանցվել է ԲԽԼ-խոլեսթերինի նորմալ ցուցանիշներ:

Սրտանոթային ռիսկի գնահատման համար կիրառվում է նաև ապոВ/ապոА1 հարաբերակությունը: Այս գործակցի տղամարդկանց մոտ > 0,9 և կանանց մոտ > 0,8 ցուցանիշները կարող են վկայել պսակային զարկերակների աթերոսկլերոզի ռիսկի մասին:

Հետազոտության ցուցումներ

  • սրտի պսակային զարկերակների աթերոսկլերոզի ռիսկի գնահատում
  • լիպիդային փոխանակության ժառանգական խանգարումների ախտորոշում

Կենսանմուշ

«Ապոլիպոպրոտիեն В» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8-14 ժամ հետո: Հետազոտության նախորդ օրը պետք է բացառել հոգեհուզական և ֆիզիկական ծանրաբեռվածությունները (օրինակ՝ մարզական վարժանքներ և այլն) և ալկոհոլի ընդունումը:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

գ/լ (գրամ/լիտր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

ՏարիքՍեռ, ԱպոB գ/լ
0 - 12 ամս.Արական՝ 0,16 – 1,24
Իգական՝ 0,17 – 1,20
12 ամս. - 12 տ.Արական՝ 0,48 – 1,25
Իգական՝ 0,51 – 1,26
12 - 60 տ.Արական՝ 0,49 –1,73
Իգական՝ 0,53 – 1,82
> 60 տ.Արական՝ 0,54 – 1,63
Իգական՝ 0,64 – 1,82

Արդյունքների մեկնաբանություն

Ապոլիպոպրոտիեն B-ի մակարդակի բարձրացում

Ապոլիպոպրոտիեն B-ի մակարդակի նվազեցում

  • ա-բետա-լիպոպրոտեինեմիա կամ հիպո-բետա-լիպոպրոտեինեմիա
  • թիրեոտոքսիկոզ
  • աղիների ներծծման գործունեության խանգարում
  • վարակներ և բորբոքումներ
  • քրոնիկ անեմիա
  • դեկոմպենսացված շաքարային դիաբետ
  • ծանր այրվածքներ

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Apolipoprotein В

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ apoB

Հոդվածը տեղադրվել է՝ 21-04-2019 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: