Լաբ թեստեր

Թրոմբոպլաստին

APTT

Ընդհանուր նկարագրություն

Ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակը ոչ թրոմբոցիտար ցիտրատային պլազմային կոալին-կեֆալինային խառնուրդ և CaCl2 ավելացնելուց հետո արյան մակարդուկի առաջացման տևողությունն է:

Ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակը (APTT, ռուսերեն՝ АЧТВ) սքրինինգային հետազոտություն է, որը գլխավորապես նշանակվում է հեպարինաբուժում ստացող հիվանդների մոտ մակարդելիության ներքին ուղիների արդյունավետությունը գնահատելու և նման հիվանդների հսկողության համար:

APTT թեստի ռեագենտը պարունակում է կոնտակտային ակտիվատոր (կաոլինի սուսպենզիա) և ֆոսֆոլիպիդներ (կեֆալին): Պլազմայի շփումը կոալինի մասնիկների հետ խթանում է մակարդելիության XII գործոնի՝ XIIa-ի արտադրությունը, որը բարձրմոլեկուլյար կինինոգենի, կալիկրեինի և XIIa գործոնի ազդեցության համար ստեղծում է ազդեցության դաշտ: Ֆոսֆոլիպիդներն անհրաժեշտ են X ակտիվ գործոնի (Xa) և պրոթրոմբինի հետ կոմպլեքս առաջացնելու համար: Ինկուբացիոն որոշ ժամանակ անց ռեակցիոն խառնուրդին ավելացվում է կալցիումի քլորիդ, որով սկիզբ է դրվում մակարդելիության ներքին մեխանիզմներին և արդյունքում հայտնաբերվում է վերջինիս մասնակցող գործոնների դեֆիցիտը կամ մակարդման արգելակիչների առկայությունը:

APTT-ի երկարացումը (վկայում է մակարդելիության ընկճման` հիպոկոագուլյացիայի մասին) կարող է արտացոլել XII, XI, X, IX, VIII, V, II գործոնների կամ ֆիբրինոգենի դեֆիցիտի, երիկամային հիվանդությունների, վիտամին K-ի դեֆիցիտի, հեպարինի, գայլախտային հակամակարդիչի առկայության, ֆիբրինի պոլիմերիզացիայի ախտածին պաշարիչների առկայության (օրինակ՝ միելոմային սպիտակուցներ) մասին: APTT-ն սովորաբար փոփոխվում է մակարդելիության գործոններից որևէ մեկի՝ նորմայից 30-40% նվազեցման դեպքում:

APTT-ի կարճացումը վկայում է արյան մակարդելիության բարձրացման մասին (հիպերկոագուլյացիա):

Արյան մակարդելիության մյուս հետազոտությունների կողքին APTT-ն նշանակվում է նաև դիսեմինացված ներանոթային մակարդման (ԴՆՄ) համախտանիշի ախտորոշման մեջ:

Հետազոտության ցուցումներ

  • մակարդելիության համակարգի վիճակի սքրինինգային հետազոտություն
  • արյան մակարդելիության խագարման հետազոտություն
  • հակամակարդիչ բուժման ընթացքում հեպարինի դոզավորում և մակարդելիության հսկողություն
  • հեմոֆիլիայի ախտորոշում
  • հակաֆոսֆոլիպիդային համախտանիշ

Կենսանմուշ

«Թրոմբոպլաստին» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումից պետք է անցած լինի ոչ պակաս, քան 8, սակայն ոչ ավելի, քան 14 ժամ: Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը պետք է խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

վրկ. (վայրկյան)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

(25-43) վրկ.

Արդյունքների մեկնաբանություն

APTT երկարացում (դանդաղում)

  • A, B, C հեմոֆիլիաներ
  • Հագեմանի, Վիլեբրանդի հիվանդություններ
  • դիսեմինացված ներանոթային մակարդման (ԴՆՄ) համախտանիշի 2-րդ և 3-րդ փուլեր
  • հեպարինային (նաև՝ Ֆրաքսիպարին և համարժեքներ) բուժում
  • հակաֆոֆոլիպիդային համախտանիշ
  • հակակոագուլյանտի անհամապատասխանելությունը հեմատոկրիտի մեծ ցուցանիշին կամ վակուումային փորձանոթի որ լիարժեք լցվածություն

APTT կարճացում (արագացում)

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Activated Partial Thromboplastin Time

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ APTT

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: