Լաբ թեստեր

Հակաստրեպտոլիզին Օ

ASO

Ընդհանուր նկարագրություն

Հակաստրեպտոլիզին Օ-ն օրգանիզմում ստրեպտոկոկային վարակի առկայության մարկերն է:

Հակաստրեպտոլիզին Օ-ն (Anti-streptolysin O, ASO) հանդիսանում է Ա խմբի բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկի հակածնի՝ ստրեպտոլիզինի նկատմամբ հակամարմին: Այն ռևմատիզմի լաբորատոր ախտորոշման չափորոշիչներից է:

ASO-ի բարձրացումը վկայում է ստրեպտոկոկային հակածինների նկատմամբ օրգանիզմի գերզգայունության (սենսիբիլիզացիա) մասին: Ռեկովալեսցենցիայի փուլում՝ սուր փուլի հետ համեմատած ASO-ի մակարդակը նվազում է, ուստի այս թեստից կարելի է օգտվել ռևմատիկ բորբոքման ընթացքը վերահսկելու և ակտիվության աստիճանը գնահատելու համար:

ASO-ի ախտորոշիչ և պրոգնոստիկ նշանակությունն առավելագույնս ի հայտ է գալիս մինչև 1 շաբաթյա ընդմիջումներով կրկնակի հետազոտությունների շղթայում: Դրան հակառակ, ASO-ի միանգամյա հետազոտությունն ունի ցածր ինֆարմատիվություն:

ASO-ի հետազոտությունը կիրառվում է նաև ռևմատիզմի և ռևմատոիդ արթրիտի միջև տարբերակիչ ախտորոշում անցկացելիս. երկրորդ դեպքում ASO-ի բարձրացումը զգալիորեն ավելի թույլ արտահայտված է:

ASO-ի թեստը կարող է դրական արդյունք տալ նաև ստրեպտոկոկկեր կրող գործնականում առողջ մարդկանց մոտ:

Հետազոտության ցուցումներ

Կենսանմուշ

«Հակաստրեպտոլիզին Օ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել նստած կամ պառկած դիրքում, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

  • Որպես ագլյուտինացիոն թեստ՝ չափման միավոր չունի
  • Որպես քանակական թեստ՝ մՄ/մլ (միլի միավոր/մլ)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • Որպես ագլյուտինացիոն թեստ՝ բացասական
  • Որպես քանակական թեստ՝ մինչև 200 մՄ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

ASO մակարդակի բարձրացում կամ դրական պատասխան

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Anti-streptolysin O

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ ASO

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: