Լաբ թեստեր

Հակաթրոմբին III

АТ III

Ընդհանուր նկարագրություն

Հակաթրոմբին III-ը հիմնական էնդոգեն հակամակարդիչն է, որը արգելակում է արյան մակարդման պլազմային գործոնները և հանդիսանում է հեպարինի պլազմային համագործոնը։

Հակաթրոմբին III-ը գլիկոպրոտեին է, որը հիմնականում արտադրվում է անոթների լորձաթաղանթում (էնդոթելիում) և լյարդի բջիջներում (հեպատոցիտներ)։ Այն ընկճում է արյան մակարդելիության գործընթացները՝ հանդիսանալով թրոմբինի ապաակտիվացման մեխանիզմի հիմնական պլազմատիկ սպիտակուցը։

Հակաթրոմբին III-ի ինքնուրույն ազդեցության դեպքում թրոմբինի ապաակտիվացումն ընթանում է դանդաղ, բայց՝ հարաճուն։ Հեպարինի առկայությամբ ապաակտիվացման գործընթացը զարգանում է շատ արագ, այդ իսկ պատճառով հակաթրոմբին III-ը անվանում են հեպարինի պլազմային համագործոն (կոֆակտոր)։ Միևնույն ժամանակ, հակաթրոմբին III-ի մակարդակի զգալի անկման պայմաններում հեպարինը գրեթե չի ցուցաբերում իր հակամակարդիչ ազդեցությունը։

Հակաթրոմբին III-ը ակտիվ մասնակցություն ունի նաև VIIa, IXa, Xa, XIa և XIIa գործոնների ապաակտիվացման մեջ։ Հակաթրոմբին III-ի միջնորդությամբ ապաակտիվացման մեխանիզմը կայանում է կոմպլեքսի առաջացման մեջ, որում թրոմբինի և հակաթրոմբին III-ի մոլեկուլներն անդառնալի կերպով միանում են միմյանց։

Հակաթրոմբին III-ի մակարդակի նվազեցումը վկայում է թրոմբոզի զարգացման ռիսկի մասին։

Հետազոտության ցուցումներ

  • հակաթրոմբին III ժառանգական դեֆիցիտի ախտորոշում
  • թրոմբոլիտիկ բարդությունների կանխարգելման համար հակամակարդիչների օգտագործման վերահսկում

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով:

Հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել հոգեհուզական և ֆիզիկական լարվածություններից, ալկոհոլի ընդունումից:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

% (ակտիվության տոկոս)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

83-128 %

Արդյունքների մեկնաբանություն

Հակաթրոմբին III ակտիվություն (մակարդակի) բարձրացում

Հակաթրոմբին III ակտիվություն (մակարդակի) նվազեցում

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Antithrombin III

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ АТ III

Հոդվածը տեղադրվել է՝ 22-04-2019 վերանայվել է՝ 09-05-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: