Լաբ թեստեր

Քաղցկեղային հակածին 15-3

СА 15-3

Ընդհանուր նկարագրություն

Քաղցկեղային հակածին 15-3-ն ուռուցքային մարկեր է, որը նշանակվում է կրծքագեղձի կարցինոմայի ընթացքի հսկողության և բուժման արդյունավետությունը գնահատելու համար:

Ածխաջրատային (քաղցկեղային) հակածին 15-3-ը (СА 15-3) առաջանում է կրծքագեղձի կարցիոմատոզ բջջաթաղանթներին: Այն հայտնաբերվում է նաև գեղձային բջիջների էպիթելում և սեկրետում: Պատկանում է լորձային տիպի բարձրմոլեկուլյար գլիկոպրոտեինների դասին և ունի 300 հզ Դալտոն մոլեկուլյար զանգված:

Ախտորոշիչ նշանակություն ունի ավելի շատ ժամանակի ընթացքում СА 15-3-ի մակարդակի փոփոխության դինամիկան, քան բուն հետազոտությունն ինքնին: СА 15-3-ի մակարդակի բարձրացման արագությունը թույլ է տալիս պատկերացում կազմել հիվանդության պրոգրեդիենտային ընթացքի, մասնավորապես, մետաստազավորման մասին: Ռեցիդիվների կամ մետաստազների դեպքում СА 15-3-ի մակարդակի աճը կարող է գրանցվել կլինիկական նշաններն ի հայտ գալուց 6-9 ամիս առաջ:

Կրծքագեղձի քաղցկեղով և մետաստազներով կանանց շուրջ 80%-ի մոտ գրանցվում է արյան СА 15-3-ի մակարդակի զգալի բաձրարցում, մինչդեռ առանց մետաստազների 1-3-րդ փուլերում՝ միայն 20%-ի մոտ:

Հետազոտության ցուցումներ

  • կրծքագեղձի կարցինոմայի ընթացքի վերահսկում, վաղ ռեցիդիվների, մետաստազների հայտնաբերում և բուժման արդյունավետության գնահատում
  • կրծքագեղձի քաղցկեղի և բարորակ մաստոպաթիայի միջև տարբերակիչ ախտորոշման անցկացում

Կենսանմուշ

«Քաղցկեղային հակածին 15-3» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

Մ/մլ (միավոր/մլ)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

25,2-27,9 Մ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

CA 15-3 մակարդակի բարձրացում

Օնկոլոգիական հիվանդություններ (СА 15-3-ի մակարդակի զգալի բարձրացում)

  • կրծքագեղձի կարցինոմա (առավել բարձր մակարդակներ գրանցվում են հիվանդության ուշ փուլերում և մետաստազների առկայության ժամանակ)
  • բրոնխոգեն կարցինոմա
  • ստամոքսի քաղցկեղ
  • լյարդի քաղցկեղ
  • ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ
  • ձվարանների, էնդոմետրիումի, արգանդի քաղցկեղներ (հիվանդության ուշ փուլեր)

Սոմատիկ հիվանդություններ (ոչ զգալի բարձրացում)

  • կրծքագեղձի բարորակ հիվանդություններ, լյարդի ցիռոզ (մինչև 50 Մ/մլ)
  • ֆիզիոլոգիական բարձրացում՝ հղիության 3-րդ եռամսյակում (մինչև 50 Մ/մ)
  • աուտոիմուն հիվանդություններ

СА 15-3-ի ախտորոշիչ արժեքը բարձրանում է CEA միաժամանակյա որոշման դեպքում:

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Carbohydrate (Cancer) Antigen 15-3

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ СА 15-3

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: