Skip to main content

Խոլինէսթերազ - Ֆերմենտներ

Միջազգային անվանում (հապավում). Cholinesterase (CHE)

Նկարագրություն

Խոլինէսթերոզը (CHE) ֆերմենտ է, որը մասնակցում է խոլինի տարբեր եթերների հիդրոլիզին, ինչպիսիք են ացետիլխոլինը և բուտիրիլխոլինը:

Խոլինէսթերազը (մյուս անվանումները՝ S-պսևդոխոլինէսթերազ, ացետիլխոլին-ացիլհիդրոլազ) սինթեզվում է լյարդում: Այս ֆերմենտով առավել հարուստ են նյարդային և մկանային հյուսվածքները: Խոլինէսթերազը մասնակցում է արյան և կմախքային մկանների բջջաթաղանթներով իոնների տեղափոխմանը, ինչպես նաև հարթ մկանների և սրտամկանի գրգռողականության և կծկողունակության կարգավորմանը:

Արյան խոլինէսթերազի մակարդակն օգտագործում են որպես լյարդի սինթետիկ ակտիվության ցուցանիշ: Ֆերմենտի ակտիվության նվազեցումը, որպես կանոն, ուղեկցվում է ալբումինի մակարդակի նվազեցմամբ և տրանսամինազների ակտիվության աճով: Արյան խոլինէսթերազի ակտիվության վերականգնումը վկայում է լյարդի ֆունկցիայի վերականգնման մասին:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • ֆոսֆորօրգանական նյութերով հնարավոր թունավորման ախտորոշում
  • լյարդի ախտահարման դեպքում լյարդի գործառույթի գնահատում (ախտորոշում և վերահսկում)
  • վիրաբուժական միջամտությունների բարդությունների ռիսկի գնահատում, միոռելաքսանտների նկատմամբ հիվանդների զգայունության գնահատում

Կենսանմուշ

CHE թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամը 8-11 սահմաններում, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Պետք է բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

Մ/լ (միավոր/լիտր)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • տղամարդիկ՝ 5800-14600 Մ/լ
  • կանայք՝ 5860-11800 Մ/լ

Արդյունքների մեկնաբանություն

CHE-ի մակարդակի (ակտիվության) բարձրացում

  • IV տիպի հիպերլիպոպրոտեինեմիա
  • նեֆրոզ
  • գիրացում
  • գիրացում շաքարային դիաբետի դեպքում
  • էքսուդատիվ էնտերոպաթիա
  • հոգեկան հիվանդություններ
  • ալկոհոլիզմ
  • չկոմպենսացված շաքարային դիաբետ
  • հղիություն (սկզբնական փուլեր)

CHE-ի մակարդակի (ակտիվության) նվազեցում

  • լյարդի ախտահարումներ՝ ցիռոզ, հեպատիտ, մետաստատիկ քաղցկեղ, կանգային լյարդ (հանդիսանում է սրտային անբավարարության անբարենպաստ պրոգնոստիկ ցուցանիշ)
  • սուր և քրոնիկ թունավորում ֆոսֆորօրգանական նյութերով (քլորոֆոս, դիխլոֆոս)
  • սրտամկանի ինֆարկտ
  • պլազմոֆերեզ
  • հղիության ուշ փուլեր
  • հիպոալբումինեմիա (օրինակ՝ մալաբսորբցիայի համախտանիշի դեպքում)
  • միոռելաքսանտների կիրառմամբ վիրաբուժական միջամտություններ
  • խոլինէսթերազի սինթեզի ժառանգական խանգարումներ

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 04-06-2023