Լաբ թեստեր
Քլոր (իոնական)

Միջազգային անվանում (հապավում). Chloride (Сl-)
Նկարագրություն
Քլորիդն արտաբջջային հեղուկների և ստոմոքսահյութի հիմնական անիոնն է:
Քլորի իոնները (Chloride, Сl-) կարևոր դեր են խաղում թթվահիմնային հավասարակշռության և օսմոտիկ ճնշման պահպանման, ինչպես նաև օրգանիզմում ջրի հավասարակշռության ապահովման մեջ: Կենսաբանական միջավայրերում հիմնականում հանդիպում է քլորի անիոնային ձևը:
Քլորի իոններ առկա են ինչպես արյան պլազմայում, այնպես էլ ավիշում և ողնուղեղային հեղուկում: Արյան պլազմայում (շիճուկում) քլորիդի մակարդակը կախված է հետևյալ գործընթացների միջև հավասարակշռությունից
- քլորիդի մուտք օրգանիզմ
- տեղաբաշխում օրգանիզմում
- հեռացում երիկամներով, քրտնագեղձերով և կղանքով:
Նատրիումի իոնների մակարդակի փոփոխությունը հանգեցնում է քլորիդային անիոնի մակարդակի փոփոխության:
Քլորիդների կորուստը բերում է արյան (իմնայնացման (ալկալոզ), իսկ ավելցուկային ընդունումը՝ թթվայնացման (ացիդոզ):
Ցուցումներ
- տարբեր հիվանդությունների ժամանակ թթվահիմնային հավաստարակշռության դինամիկ վերահսկում
- երիկամային հիվանդություն
- ոչ շաքարային դիաբետ
- մակերիկամների հիվանդություն
Կենսանմուշ
Сl- թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը պետք է խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
մմոլ/լ (միլիմոլ/լիտր)
Այլընտրանքային չափման միավոր
մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)
Միավորների փոխակերպում
մգ/դլ x 0,25 = մմոլ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Տարիք | Сl-, մմոլ/լ |
---|---|
1 օր.-4,3 շաբ. | 98-113 |
4,3 շաբ.-90 տ. | 98-107 |
> 90 տ. | 98-111 |
Արդյունքների մեկնաբանություն
Քլորի մակարդակի բարձրացում (հիպերքլորեմիա)
- ջրազրկում՝ կապված օրգանիզմ ջրի անբավարար մուտքի հետ
- սուր երիկամային անբավարարություն, երբ քլորիդների պահանջարկը գերակշռում է էքսկերցիային (անուրիա, օլիգուրիա)
- ոչ շաքարային դիաբետ
- կորտիկոստերոիդներով բուժում
- շնչառական ալկալոզ
- մակերիկամների կեղևի հիպերֆունկցիա
Քլորի մակարդակի նվազեցում (հիպոքլորեմիա)
- ուժեղացած քրտարտադրություն (սեկրետոր դիսֆունկցիաներ և հորմոնային անհավասարակշռություն)
- միզամուղների գերդոզավորում
- շնչառական և մետաբոլիկ ացիդոզ
- հեղուկների կորուստ փսխումների, փորլուծության ժամանակ
- ալդոստերոնիզմ
- երիկամային անբավարարության պոլիուրիկ փուլ
- գլխի տրավմաներ
- ջրային ինտոքսիկացիա և արտաբջջային հեղուկների ծավալի մեծացում
- փորլուծություն առաջացնող դեղերի ընդունում
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 04-06-2023
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: