Լաբ թեստեր

Կրեատինկինազ

CK

Ընդհանուր նկարագրություն

Կրեատինկինազը ֆերմենտ է, որը բնորոշ է մկանային հյուսվածքներին:

Կրեատինկինազը (Creatine kinaze, CK) կատալիզացնում է ադենոզինեռաֆոսֆատից ֆոսֆորիլային մնացուկի դարձելի տեղափոխումը դեպի կրեատինին, իսկ կրեատինիֆոսֆատինը՝ դեպի ադենոզիներկֆոսֆատ: Պարունակվում է գլխավորապես կմախքային մկանուքում, սրտամկանում, ինչպես նաև հարթ մկաններում և գլխուղեղում:

CK-ն ապահովում է ժամանակի փոքր միջակայքի ընթացքում մեծ քանակով էներգիայի սպառումը, օրինակ՝ ապահովելով մկանների կծկումը:

CK ֆերմենտը դիմեր է՝ կազմված կամ մկաններից (B), կամլ էլ մկաններից (M) ստացված ենթամիավորներից: Հայտնաբերվում են այս ֆերմենտի երեք իզոէնզիմներ՝ MM, MB և BB: Նորմայում արյան CK-ի կազմության մեջ գերակշռում է CK-MM իզոէնզիմը: CK-MB ֆրակցիան հիմնականում հայտնաբերվում է սրտամկանում, ուստի և կիրառվում է սրտամկանի ինֆարկտի ախտորոշման մեջ:

CK-ի ակտիվությունն ընկճվում է ընդհանուր թիրոքսինով (Т4):

Մանկական տարիքում երեխաների մոտ այս ֆերմենտի ակտիվությունը քիչ գերազանցում է չափահասների մոտ գրանցվող ակտիվությանը, որը կապված է ինտենսիվ աճի գործընթացում CK-ով հարուստ մկանային և նյարդային հյուսվածքների անմիջական մասնակցությամբ: Նույն այս հյուսվածքների ախտահարման և բջիջների քայքայման դեպքում CK-ն մուտք է գործում արյուն:

Արյան շիճուկում CK-ի մակարդակի որոշումն օգտագործվում է միոպաթիաների և սրտամկանի ինֆարկտի ախտորոշման և հսկողության մեջ: Սրտամկանի ինֆարկտից արդեն 4 ժամ անց CK-ի մակարդակն արյան մեջ բարձրանում է՝ հասնելով իր առավելագույն մակարդակին 12-24 ժամվա ընթացքում և սկսելով նվազել 3-4-րդ օրերից սկսած:

Հետազոտության ցուցումներ

  • կմախքային մկանների հիվանդություններ (միոդիստրոֆիաներ)
  • սրտամկանի ինֆարկտի ախտորոշում և հսկողություն
  • վնասվածքներ
  • ուռուցքային հիվանդություններ
  • հիպոթիրեոզ

Կենսանմուշ

«Կրեատինկինազ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

Մ/լ (միավոր/լ)

Այլընտրանքային չափման միավոր

մկկատ/լ (միկրոկատալ/լիտր)

Միավորների փոխակերպում

Մ/լ x 0,0167 = մկկատ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • Չափահաս տղամարդիկ՝ < 190 Մ/լ
  • Չափահաս կանայք՝ < 170 Մ/լ

Այլընտրանքային միջակայքեր

Տարիք, սեռ CK, Մ/լ
2 - 5 օր. < 652
5 օր. - 6 ամս. < 295
6 - 12 ամս. < 203
1-3 տ. < 228
3-6 տ. < 149
Կանայք 6 - 12 տ. < 154
12-17 տ. < 123
> 17 տ. < 167
Տղամարդիկ 6-12 տ. < 247
12-17 տ. < 270
> 17 տ. < 190

Արդյունքների մեկնաբանություն

Կրեատինկինազի մակարդակի (ակտիվության) բարձրացում

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Creatine Kinaze

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ CK

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 01-06-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: