Լաբ թեստեր

Էոզինոֆիլներ

EOS

Ընդհանուր նկարագրություն

Էոզինոֆիլները հատվածավորված կորիզով և միատարր գրանուլաներով լցված ցիտոպլազմայով լեյկոցիտներ են:

Էոզինոֆիլները հատվածավորված կորիզով և միատարր գրանուլաներով լցված ցիտոպլազմայով լեյկոցիտներ են:

Էոզինո‎ֆիլները կամ ացիդոֆիլները (Eosinophils, EOS) 10-15 մկմ տրամագծով ձվաձև լեյկոցիտներ են, որոնց կյանքի տևողությունը կազմում է 8-12 օր:

Էոզինոֆիլները նեյտրոֆիլների պես ունեն քեմոտաքսիսի և ֆագոցիտոզի ունակություններ, սակայն առաջինների հիմնական դերը մակաբույծների դեմ պայքարն է և ալերգիկ ռեակցիաների կարգավորումը: Էոզինոֆիլները ‎ֆագոցիտում են հատկապես գնդաձև բակտերիաները:

Արյան մեջ էոզինո‎ֆիլների քանակը շատանում է (էոզինոֆիլիա) ալերգիկ ռեակցիաների, ճիճվային և աուտոսոմային հիվանդությունների դեպքում: Արյան մեկ միկրոլիտրում էոզինոֆիլների թվաքանակի բարձրացումը 1500-ից ավելի ցուցանիշների և բարձր մակարդակի վրա երկարատև ժամանակի ընթացքում պահպանումը կարող է առաջացնել ներքին օրգանների վնասում (էոզինոֆիլային ինֆիլտրացիա): էոզինո‎ֆիլների քանակի նվազեցումը (էոզինոպենիա) այս բջիջների բացարձակ քանակության կրճատումն է 1 միկրոլիտրում 200 և ավելի ցածր ցուցանիշների:

Հետազոտության ցուցումներ

  • պլանային կանխարգելիչ հետազոտություն
  • հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
  • վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
  • հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն

Կենսանմուշ

«Էոզինոֆիլներ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

  • բացարձակ թիվ (EOS#)՝ x 109 բջիջ/լ (միլիարդ հատ 1 լիտրում)
  • տոկոս (ֆրակցիա) (EOS%)՝ լեյկոցիտների մեջ տոկոսը (%)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Չափահասներ

  • էոզինոֆիլների բացարձակ քանակ (EOS#)՝ 0.04-0.4 x 109
  • էոզինոֆիլների ֆրակցիա (EOS%)՝ 0.0-6.0 %

Արդյունքների մեկնաբանություն

Էոզինոֆիլների թվաքանակի բարձրացում (էոզինոֆիլիա)

Էոզինոֆիլների թվաքանակի նվազեցում (էոզինոպենիա)

  • բորբոքային պրոցեսի սկզբնական փուլ
  • ծանր թարախային վարակներ
  • շոկային վիճակներ
  • ծանր մետաղներով թունավորումներ

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Eosinophils

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ EOS

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 23-01-2023

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: