Լաբ թեստեր

Ֆերրիտին

FERR

Ընդհանուր նկարագրություն

Ֆերիտինը (Ferritin) հանդիսանում է պահուստային (դեպոյացված) երկաթի հիմնական տարբերակը և համարվում է օրգանիզմում երկաթի պաշարների ամենաինֆորմատիվ ցուցանիշը։

Ֆերիտինը (Ferritin) իրենից ներկայացնում է գնդաձև սպիտակուց՝ ապոֆերիտին, որի կորիզում տեղակայված է երկաթի հիդոօքսիդի և ֆոսֆատի կոմպլեքս։ Մեկ մոլեկուլ ֆերիտինը կարող է պարունակել մինչև 4000 մոլեկուլ երկաթ։

Ֆերիտինն արտադրվում է ռետիկուլո֊էնդոթելյալ համակարգի բջիջներում։ Այս նյութը պարունակվում է օրգանիզմի բոլոր բջիջներում և հեղուկներում, սակայն ավելի հարուստ են կարմիր ոսկրածուծում էրիթրոցիտների նախորդող բջիջները, լյարդում մակրոֆագերը և ռետիկուլո֊էնդոթելյալ բջիջները։

Երկաթը մինչև ֆերիտինի կազմության մեջ ընդգրկվելը պետք է օքսիդանա Fe2+-ից մինչև Fe3+։ Ֆիզիոլոգիական պայմաններում ֆերիտինը կարևոր դեր է խաղում երկաթի՝ լուծելի, ոչ տոքսիկ վիճակում պահպանվելու և կենսաբանորեն օգտակար լինելու մեջ։ Լուծելի ֆերիտինի պոլիմերիզացայի արդյունքում առաջանում է ոչ լուծեի հեմոսիդերին։

Արյան շիճուկի ֆեերիտինը պարունակում է երկաթի 20-25%-ը, ուստի և ֆերիտինի մակարդակը առողջ մարդկանց մոտ և չբարդացած երկաթ֊դեֆիցիտային վիճակներում հանդիսանում է երկաթի պահուստների գնահատման օգտակար չափանիշ։

Հղիության ընթացում ֆերիտինի մակարդակը կարող է աստիճանաբար նվազել՝ հասնելով սկզբանականի 50%-ին 20֊րդ շաբաթվա ավարտին և 30%-ին՝ երրորդ տրիմեստրում։ Սուր բորբոքային վիճակների ժամանակ շիճուկային ֆերիտինի մակարդակը կարող է արտացոլել ոչ միայն օրգանիզմում երկաթի պահուստի վիճակը, այլև հանդիսանալ բորբոքման սուր փուլի մարկեր։

Օրգանիզմում երկաթի պահուստային վիճակը գնահատելուց բացի ֆերիտինի մակարդակը կարևորություն է ստանում նաև երկաթ֊դեֆիցիտային և քրոնիկ հիվանդություններին ուղեկցող անեմիաների միջև տարբերակում անցկացնելիս։ Վերջին իրավիճակը կարող է ի հայտ գալ վարակիչ, ռևմատիկ և ուռուցքային հիվանդությունների ժամանակ։

Իսկական և տեղաբաշխման միջոցով զարգացած երկաթի դեֆիցիտը կարելի է տարբերակել միայն շիճուկային ֆերիտինի մակարդակի միջոցով։ Օնկոախտահարումների ժամանակ, հատկապես ոսկրածուծի ուռուցքային կամ մետաստատիկ ներգրավման դեպքում, ֆերիտինը հանդիսանում է յուրատեսակ օնկոմարկեր։

Արյան շիճուկի ֆերիտինի մակարդակի ժամանակավոր աճ կարող է գրանցվել նաև արյան փոխներարկման միջոցառումներից կամ հեմոդիալիզից հետո։

Հետազոտության ցուցումներ

  • հեմոքրոմատոզի կասկած
  • սակավարյունությունների (անեմիա) տարբերակիչ ախտորոշում
  • ուռուցքներ
  • քրոնիկ վարակիչ և բորբոքային հիվանդություններ

Կենսանմուշ

«Ֆերրիտին» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Խորհուրդ է տրվում արյունը հանձնել առավոտյան (ժ. 8-ից մինչև 11-ը), քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումից ոչ պակաս քան 8 ժամ, բայց ոչ շատ քան 14 ժամ առաջ)։ Կարելի է ջուր ընդունել։

Չափման միավորներ

Միջազգաին չափման միավոր

մկգ/լ (միկրոգրամ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Միավորների փոխակերպում

մկգ/լ = նգ/մլ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • Տղամարդիկ՝ (20-350) մկգ/լ
  • Ոչ հղի կանայք (10-150) մկգ/լ

Այլընտրանքային միջակայքեր

Տարիք Ֆերիտին, մկգ/լ
1 - 2 ամս. 200 - 600
2 - 5 ամս. 50 - 200
5 ամս. - 15 տ. 7 - 140
> 15 տ. կանայք 10 - 120
> 15 տ. տղամարդիկ 20 - 250

Արդյունքների մեկնաբանություն

Ֆերիտինի մակարդակի բարձրացում

Ֆերիտինի մակարդակի նվազեցում

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Ferritin

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ FERR

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 03-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: