Ընդհանուր նկարագրություն
Ֆիբրինոգենը ֆիբրինին նախորդող սպիտակուց է, որն արյունը մակարդվելիս կազմում է մակարդուկի հիմքը:
Ֆիբրինոգենը (Fibrinogen, FG) շուրջ 340 հզ դալտոն զանգվածով գլիկոպրոտեին է:
Միջազգային սահմանումներով ֆիբրինոգենը արյան պլազմայի մակարդելիության համակարգի առաջին (I) գործոնն է: Այն արտադրվում է լյարդում, որտեղից էլ անցնում է արյան հուն: Կիսաքայքայման պարբերությունը շուրջ 100 ժամ է: Որպես մակարդուկի առաջացման ամենավերջին փուլ, ֆիբրինոգենի փոխակերպումը ֆիբրինի ընթանում է թրոմբինի ազդեցությամբ:
Ֆիբրինի ձևավորումն ընթանում է մի քանի փուլով` ֆիբրինի մոնոմերների առաջացում, պոլիմերիզացիա, մակարդուկի կայունացում: Այս փուլերի արդյունքում առաջացող ֆիբրինը, որը կազմում է մակարդուկի հիմքը, իրենից ներկայացնում է անլուծելի միացություն (I ֆիբրին՝ insoluble):
Ֆիբրինոգենի քանակն աճում է բորբոքային գործընթացների ժամանակ, ուստի և ֆիբրինոգենը կարող է օգտագործվել որպես բորբոքման և հյուսվածքների նեկրոզի բավականաչափ զգայուն մարկեր: Ֆիբրինոգենը նաև արյան պլազմայի այն հիմնական սպիտակուցն է, որն ազդում է էրիթրոցիտների նստման արագության վրա (ֆիբրինոգենի մակարդակի աճը բերում է ԷՆԱ-ի արժեքի աճի):
Հղիության ընթացքում գրանցվում է արյան ֆիբրինոգենի մակարդակի ֆիզիոլոգիական աճ: Օրինակ՝ հղիության երրորդ եռամսյակում այն կարող է հասնել մինչև 6 գ/լ-ի:
Հետազոտության ցուցումներ
- արյան մակարդելիության խանգարումներ
- նախավիրահատական հետազոտում
- հղիների հետազոտում
- սրտանոթային հիվանդություններ
- բորբոքային վիճակներ
Կենսանմուշ
«Ֆիբրինոգեն» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, պարտադիր քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ անց): Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
գ/լ (գրամ/լիտր)
Այլընտրանքային չափման միավոր
մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)
Միավորների փոխակերպում
մգ/դլ х 0,01 = գ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Չափահասներ՝ (2,0-4,0) գ/լ (հեմոսթազի համար անհրաժեշտ է առնվազն 0,5 գ/լ)
Արդյունքների մեկնաբանություն
Ֆիբրինոգենի մակարդակի բարձրացում (հիպերֆիբրինոգենեմիա)
- սուր բորբոքում և վարակներ (վիրուսային վարակներ, տուբերկուլոզ)
- ինսուլտ (առաջին օրեր)
- հղիություն
- հիպոթիրեոզ
- սրտամկանի ինֆարկտ
- այրվածքներ
- ամիլոիդոզ
- չարորակ ուռուցքներ
- էստրոգենների, օրալ հակաբեղմնավորիչ հաբերի ընդունում
Ֆիբրինոգենի մակարդակի նվազեցում (հիպոֆիբրինոգենեմիա)
- լյարդի հիվանդություններ
- դիսեմինացված ներանոթային մակարդման (ԴՆՄ) համախտանիշ
- աֆիբրինոգենեմիա
- С և В12 վիտամինների դեֆիցիտ
- հարպտղային ջրերով էմբոլիա (նորածինների մոտ)
- օձի թույն
- քրոնիկ միելոլեյկոզ
- պոլիցիտեմիա
- անաբոլիկ հորմոնների, անդրոգենների, ձկան յուղի, վալպրոյաթթվի, հակամակարդիչների (ստերպտոկինազ, ուրոկինազ) ընդունում
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Fibrinogen
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ FG
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին