Միջազգային անվանում (հապավում). Fructosamine (FRUC)
Նկարագրություն
Ֆրուկտոզամինը (FRUC) գլյուկոզի և արյան շիճուկի սպիտակուցների կոմպլեքսն է (գլիկոզիլացված սպիտակուց):
Ֆրուկտոզամինը գլխավորապես ներկայացված է գլիկոզիլացված ալբումինով, որն առաջանում է գլյուկոզի և ալբումինի ոչ ֆերմենտային միացման արդյունքում: Շիճուկային այս սպիտակուցների կիսահեռացման պարբերությունն ավելի կարճ է, քան էրիթրոցիտների կյանքի միջին տևողությունը, ուստի, ի տարբերություն գլիկոզիլացված հեմոգլոբինի (HbA1c), ֆրուկոզամինն արտացոլում է արյան գլյուկոզի մակարդակի կայուն կամ ժամանակավոր բարձրացումը ոչ թե թեստին նախորդող 3-4 ամիսների, այլ՝ միայն 1-3 շաբաթների ընթացքում:
Երեխաների մոտ ֆրուկտոզամինի մակարդակը մի փոքր ավելի ցածր է, քան չափահասների մոտ: Հեմոգլոբինը, ասկորբինաթթուն և ցերուլոպլազմինն արգելակում են ֆրուկտոզամինի առաջացումը:
Այս թեստը նպատակահարմար չէ անցկացնել սպիտամիզության (պրոտեինուրիա) և արտահայտված հիպոպրոտեինեմիայի ժամանակ: Շաքարային դիաբետով հիվանդների շրջանում ածխաջրատային փոխանակության բավարար կոմպենսացիայի դեպքում ֆրուկտոզամինի մակարդակը կարող է լինել 286 - 320 մկմոլ/լ, իսկ դեկոմպենսացիայի ժամանակ` աճել մինչև 370 մկմոլ/լ և ավելի բարձր:
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
- Շաքարային դիաբետով հիվանդների շրջանում հիպեերգլիկեմիայի կարճատև հսկողություն, հատկապես նորածինների և ոչ հղի կանանց շրջանում:
Կենսանմուշ
FRUC թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամը 08:00 - 11:00 սահմաններում, քաղցած վիճակում: Խորհուրդ է տրվում հետազոտվել սննդի վերջին ընդունումից ոչ շուտ, քան 8 ժամ և ոչ ուշ, քան 14 ժամ հետո, այս ընթացքում ընդունելով միայն ջուր: Թեստի նախորդ օրը նաև խորհուրդ է տրվում զերծ մնալ սննդային գերբեռնվածությունից:
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
մկմոլ/լ (միկրոմոլ/լիտր)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
մինչև 319 մկմոլ/լ
Արդյունքների մեկնաբանություն
FRUC-ի մակարդակի բարձրացում
- շաքարային դիաբետ (դիաբետով հիվանդների շրջանում ածխաջրատային փոխանակության բավարար կոմպենսացիայի դեպքում ֆրուկտոզամինի մակարդակը կարող է լինել 286 - 320 մկմոլ/լ, իսկ դեկոմպենսացիայի ժամանակ աճել մինչև 370 մկմոլ/լ և ավելի բարձր)
- երիկամային անբավարարություն
- թերակտիվ վահանաձև գեղձ (հիպոթիրեոզ)
- IgA-ի բարձրացում
FRUC-ի մակարդակի նվազեցում
- արտահայտված հիպոպրոտեինեմիա (հիպոալբումինեմիա), օրինակ՝ նեֆրոտիկ համախտանիշ
- դիաբետիկ նեֆրոպաթիա
- գերակտիվ վահանաձև գեղձ (թիրեոտոքսիկոզ)
- ասկորբինաթթվի (վիտամին C) ընդունում
Վարվեք այս կերպ
Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 06-11-2023