Լաբ թեստեր

Հեմատոկրիտ

HCT

Ընդհանուր նկարագրություն

Հեմատոկրիտը արյան ընդհանուր ծավալում բոլոր ձևավոր տարրերի (քանակապես՝ հիմնականում էրիթրոցիտների) տոկոսային մասնաբաժինն է:

Հեմատոկրիտը արյան ընդհանուր ծավալում բոլոր ձևավոր տարրերի (քանակապես՝ հիմնականում էրիթրոցիտների) տոկոսային մասնաբաժինն է:

Հետազոտության ցուցումներ

  • պլանային կանխարգելիչ հետազոտություն
  • հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
  • վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
  • հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն

Կենսանմուշ

«Հեմատոկրիտ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

% (տոկոս)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • կանայք՝ 36 - 46 %
  • տղամարդիկ՝ 43 - 49 %

Այլընտրանքային նորմալ արժեքներ

Տարիք, սեռ HCT, %
Երեխաներ
1 - 14 օր. 41,0 - 65,0
14 օր. - 4,3 շաբ. 33,0 - 55,0
4,3 շաբ. - 8,6 շաբ. 28,0 - 42,0
8,6 շաբ. - 4 ամս. 32,0 - 44,0
4 - 9 ամս. 32,0 - 40,0
9 - 12 ամս. 33,0 - 41,0
12 ամս. - 3 տ. 32,0 - 40,0
3 - 6 տ. 32,0 - 42,0
6 - 9 տ. 33,0 - 41,0
9 - 12 տ. 34,0 - 43,0
12 - 15 տ. Աղջիկներ 34,0 - 44,0
Տղաներ 35,0 - 45,0
15 - 18 տ. Աղջիկներ 34,0 - 44,0
Տղաներ 37,0 - 48,0
18 - 45 տ. Կանայք 35,0 - 45,0
Տղամարդիկ 39,0 - 49,0
45 - 65 տ. Կանայք 35,0 - 47,0
Տղամարդիկ 39,0 - 50,0
≥ 65 տ. Կանայք 35,0 - 47,0
Տղամարդիկ 37,0 - 51,0

Արդյունքների մեկնաբանություն

Հեմատոկրիտի բարձրացում

  • ջրազրկում (արտահայտված փորլուծություն, կրկնակի փսխումներ, ուժեղացած քրտնարտադրություն, շաքարային դիաբետ, այրվածքային հիվանդություն, պերիտոնիտ)
  • ֆիզիոլոգիական էրիթրոցիտոզներ (բարձր լեռնային շրջաններում բնակվողներ, օդաչուներ, մարզիկներ)
  • սիմպտոմատիկ էրիթրոցիտոզներ (շնչառական անբավարարություն, սրտանոթային անբավարարություն, երիկամների պոլիկիստոզ)
  • էրիթրեմիա

Հեմատոկրիտի նվազեցում

  • տարբեր ծագման անեմիաներ
  • հիպերհիդրատացիա

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Hematocrit

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ HCT

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: