Լաբ թեստեր

ԲԽԼ-խոլեսթերին

HDL-CHOL

Ընդհանուր նկարագրություն

Բարձր խտության լիպոպրոտեինները լիպոպրոտեինների ֆրակցիա է, որն իրականացնում է խոլեսթերինի՝ օրգան-հյուսվածքներից դեպի լյարդ տեղափոխման գործընթացը:

Արյան լիպոպրոտեիններն իրականացնում են ոչ միայն խոլեսթերոլի, այլև լիպիդների տեղափոխումը բջջային մի խմբից դեպի մյուսը: Ի տարբերություն մյուս լիպոպրոտեինների, բարձր խտության լիպոպրոտեինները (ԲԽԼ) իրականացնում են խոլեսթերինի տեղափոխում ծայրամասային օրգանների բջիջներից (այդ թվում՝ սրտի, գլխուղեղի անոթներից) դեպի լյարդ, որտեղ խոլեսթերոլը արյան հունից դուրս է գալիս և լեղաթթուների միջոցով լքում է օրգանիզմը:

Կանանց մոտ ԲԽԼ-ի ցուցանիշները քիչ ավելի բարձր են, քան տղամարդկանց մոտ: Տղամարդկանց մոտ ԲԽԼ-խոլեսթերոլի 0,90 մմոլ/լ և ավելի ցածր, իսկ կանանց մոտ՝ 1,15 մմոլ/լ և ավելի ցածր ցուցանիշները, ինչպես նաև ՑԽԼ/ԲԽԼ հարաբերակցության 3:1 և ավելի մեծ արժեքները վկայում են աթերոսկլերոզի բարձրացած ռիսկի առկայության մասին:

Վերոնշյալին հակառակ, ԲԽԼ-խոլեսթերոլի բարձրացած մակարդակը համարվում է հակաաթերոգեն գործոն:

Հետազոտության ցուցումներ

  • աթերոսկլերոզ և դրանով պայմանավորված սրտանոթային հիվանդություններ (զարգացման ռիսկի գնահատում, ախտորոշում, պրոգնոզ)
  • լյարդի հիվանդություններ

Կենսանմուշ

«ԲԽԼ-խոլեսթերին» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) հետո: Այս ընթացքում հյութերը, թեյը, սուրճը (առավել ևս՝ շաքարով) չի թույլատրվում: Կարելի է ընդունել ջուր:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մմոլ/լ (միլիմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

մգ/դլ x 0,026 = մմոլ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • նորմա՝ > 1,68 մմոլ/լ
  • չափավոր ռիսկ՝ 1,15 - 1,68 մմոլ/լ
  • բարձր ռիսկ՝ < 1,15 մմոլ/լ

Այլընտրանքային միջակայքեր (չափահասներ)

Տարիք Սեռ ԲԽԼ, մմոլ/լ
5 - 10 տ. Տղամարդիկ 0,98 - 1,94
Կանայք 0,93 - 1,89
10 - 15 տ. Տղամարդիկ 0,96 - 1,91
Կանայք 0,96 - 1,81
15 - 20 տ. Տղամարդիկ 0,78 - 1,63
Կանայք 0,91 - 1,91
20 - 25 տ. Տղամարդիկ 0,78 - 1,63
Կանայք 0,85 - 2,04
25 - 30 տ. Տղամարդիկ 0,80 - 1,63
Կանայք 0,96 - 2,15
30 - 35 տ. Տղամարդիկ 0,72 - 1,63
Կանայք 0,93 - 1,99
35 - 40 տ. Տղամարդիկ 0,75 - 1,60
Կանայք 0,88 - 2,12
40 - 45 տ. Տղամարդիկ 0,70 - 1,73
Կանայք 0,88 - 2,28
45 - 50 տ. Տղամարդիկ 0,78 - 1,66
Կանայք 0,88 - 2,25
50 - 55 տ. Տղամարդիկ 0,72 - 1,63
Կանայք 0,96 - 2,38
55 - 60 տ. Տղամարդիկ 0,72 - 1,84
Կանայք 0,96 - 2,35
60 - 65 տ. Տղամարդիկ 0,78 -1,91
Կանայք 0,98 - 2,38
65 - 70 տ. Տղամարդիկ 0,78 - 1,94
Կանայք 0,91 - 2,48
> 70 տ. Տղամարդիկ 0,80 - 1,94
Կանայք 0,85 - 2,38

Արդյունքների մեկնաբանություն

ԲԽԼ-խոլեսթերինի մակարդակի նվազեցում

  • աթերոսկլերոզ
  • հիպո- և աալֆալիպոպրոտեինեմիա
  • խոլեսթազ, լյարդի քրոնիկ հիվանդություններ
  • նեֆրոտիկ համախտանիշ, քրոնիկ երիկամային անբավարարություն
  • շաքարային դիաբետ
  • քրոնիկ անեմիաներ
  • գիրացում, ճարպակալում
  • ծխախոտի օգտագործում
  • որոշ դեղերի ընդունում՝ բետա բլոկատորներ, դանազոլ, միզամուղներ, պրոգեստիններ, անդրոգեններ
  • ածխաջրատներով կամ կիսաչհագեցած ճարպաթթուներով հարուստ սննդակարգ

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ High Density Lipoprotein - Cholesterol

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ HDL-CHOL

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: