Skip to main content

Ինսուլինակայունության HOMA ցուցանիշ - Հորմոններ

Միջազգային անվանում (հապավում). Homeostasis Model Assessment of Insulin Resistance (HOMA-IR)

Նկարագրություն

Ինսուլինակայունությունը (ինսուլինառեզիստենտությունը) կապված է շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ և հանդիսանում է պաթոֆիզիոլոգիական այն մեխանիզմների բաղկացուցիչ մասը, որոնք ընկած են ճարպակալման այս տեսակի հիվանդությունների (ներառյալ մետաբոլիկ համախտանիշի) հետ կապվածության հիմքում:

Ինսուլինակայունության  գնահատման ամենապարզ մեթոդը HOMA-IR ցուցանիշն է՝ գործակից որը ստացվել է Մեթյու Դ.Ռ. և համահեղինակների աշխատությունից (1985)՝ կապված ինսուլինակայունության գնահատման հոմեոստատիկ մաթեմատիկական մոդելի մշակման հետ: Ցուցադրվել է, որ բազալ (քաղցած վիճակում) ինսուլինի և գլյուկոզի հարաբերակցությունը, որն արտացոլում է դրանց փոխազդեցությունը հետադարձ կապի մեջ, զգալի կերպով կոռելացվում է ինսուլինակայունության հետ:

HOMA-IR ցուցանիշը հաշվարկվում է բանաձևով՝ HOMA-IR = քաղցած վիճակում գլյուկոզ (մմոլ/լ) x քաղցած վիճակում ինսուլին (մկՄ/մլ) / 22.5: 

Երբ քաղցած վիճակում գլյուկոզի կամ ինսուլինի մակարդակը բարձրանում են, HOMA-IR գործակիցը համապատասխանաբար աճում է: Օրինակ, եթե քաղցած վիճակում արյան գլյուկոզը 4,5 մմոլ/լ է, իսկ ինսուլինը` 5,0 մկՄ/մլ, HOMA-IR = 1,0, իսկ եթե գլյուկոզը 6,0 մմոլ է, իսկ ինսուլինը` 15 մկՄ/մլ, HOMA-IR = 4,0:

HOMA-IR ցուցանիշը ներառված չէ մետաբոլիկ համախտանիշի հիմնական ախտորոշիչ չափանիշների մեջ, սակայն օգտագործվում է որպես լրացուցիչ լաբորատոր թեստ այս պրոֆիլի համար: 7 մմոլ/լ-ից ցածր գլյուկոզի մակարդակ ունեցող մարդկանց խմբի մոտ շաքարային դիաբետի զարգացման ռիսկը գնահատելիս HOMA-IR-ն ավելի տեղեկատվական է, քան միայն քաղցած վիճակում գլյուկոզի կամ ինսուլինի մակարդակները:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • գիրություն, շաքարային դիաբետ, մետաբոլիկ համախտանիշ, պոլիկիստոզ ձվարանների համախտանիշ , քրոնիկ հեպատիտ C, լյարդի ոչ ալկոհոլային ստեատոզով հիվանդներին հետազոտելիս մի շարք թեստերի հետ միասին ինսուլինակայունության դինամիկայի գնահատում և մշտադիտարկում
  • շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկի գնահատում

Կենսանմուշ

HOMA-IR թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Նախընտրելի է արյունը հանձնել առավոտյան դատարկ ստամոքսին (8-14 ժամ տևողությամբ գիշերային քաղցած վիճակից հետո, կարող եք ջուր խմել): Նախօրեին պետք է խուսափել սննդային գերբեռնվածությունից: Խորհրդակցեք ձեր բժշկի հետ՝ հետազոտության համար ձեզ նշանակված դեղերի ընդունման նպատակահարմարության վերաբերյալ:

Հետազոտության նախօրեին անհրաժեշտ է բացառել հոգեհուզական և ֆիզիկական լարվածության ավելացումը (սպորտային մարզումներ), ալկոհոլի օգտագործումը և ծխելը՝ արյունը հանձնելուց մեկ ժամ առաջ:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Պայմանական միավոր

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Մինչև 2,7

Արդյունքների մեկնաբանություն

HOMA-IR արժեքների բարձրացումը համապատասխանում է ինսուլինակայունության բարձրացմանը և շաքարային դիաբետի և սրտանոթային հիվանդությունների ռիսկի բարձրացմանը:

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 23-04-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024