Միջազգային անվանում (հապավում). Human papillomavirus screening (HPV screen)
Նկարագրություն
Մարդու պապիլոմավիրուսի սքրինինգը նույնանուն վիրուսի տարբեր տեսակների որակական հայտնաբերման հետազոտություն է:
Մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ, HPV) սեռական ճանապարհով փոխանցվող վիրուս է, որը կարող է կանանց մոտ առաջացնել սեռական օրգանների քաղցկեղ, իսկ կանանց և տղամարդկանց մոտ՝ տափակբջջային քաղցկեղ:
Ապացուցված է, որ այս վիրուսը կարող է դառնալ սրածայր կոնդիլոմաների, կոնդիլոմաների (սեռական գորտնուկներ) և արգանդի վզիկի նորագոյացությունների պատճառ: HPV-ի տարբեր տեսակներ առաջացնում են տարբեր ախտահարումներ: Դրանցից մի քանիսը համարվում են բարձր օնկոգեն ռիսկի գործոններ են։ Արգանդի վզիկի բոլոր քաղցկեղների ավելի քան 90%-ը դրական է HPV-ի առկայության համար: Արգանդի վզիկի ուռուցքներից ստացված նյութերում առավալ հաճախ հայտնաբերվում են HPV-ի 16-րդ և 18-րդ տեսակները:
Հետազոտվող նմուշում HPV-ի հայտնաբերումը չի վկայում չարորակ գործընթացի առկայության մասին, այլ պահանջում է լրացուցիչ հյուսվածքաբանական հետազոտություն և դինամիկ հսկողություն:
HPV սքրինինգը ՊՇՌ հետազոտություն է՝ ուղղված նույն վիրուսի տարբեր շտամների (տեսակների) ԴՆԹ-ի հայտնաբերմանը: Հետազոտության սպեցիֆիկությունը կազմում է 100%, իսկ զգայունությունը՝ HPV-ի ԴՆԹ-ի 100 օրինակ:
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
- կանանց ՊԱՊ քսուքի արդյունքներով տարբեր աստիճանի տրանսֆորմացվող դիսպլազիաների առկայություն
- իմունտետի թուլացում
- կանխարգելիչ սքրինինգային հետազոտություններ
Կենսանմուշ
HPV screen թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ միզասեռական քսուք, միզուկից քսուք։
Կենսանմուշի հանձնում
- Ցանկալի է կանանց հետազոտություններ անցկացնել դաշտանային ցիկլի առաջին կեսին՝ 5-րդ օրվանից ոչ շուտ։ Հետազոտությունը նաև ընդունելի է ցիկլի երկրորդ կեսին՝ դաշտանի անկնալվող սկզբից ոչ ուշ, քան 5 օր առաջ։ Ախտաբանական փոփոխությունների առկայության դեպքում կենսանմուշը վերցվում է զննման օրը։ Հետազոտության նախորդ և նույն օրը կանանց խորհուրդ չի տրվում լվանալ հեշտոցը։ Նաև խորհուրդ չի տրվում հետազոտվել հակաբակտերիալ բուժման ընթացքում (ընդհանուր կամ տեղական) և դաշտանի ժամանակ, սեռական հարաբերությունից, ներհեշտոցային գերձայնային հետազոտությունից և կոլպոսկոպիայից հետո մինչև 24-48 ժամվա ընթացքում: Եթե հետազոտության համար քսուք է վերցվում միզուկից, կենսանմուշը պետք է հավաքվի միզելուց առաջ կամ ոչ շուտ, քան 2-3 ժամ հետո:
- Տղամարդկանց դեպքում հետազոտությունից 1-2 օր առաջ անհրաժեշտ է բացառել սեռական հարաբերությունները։ Խորհուրդ չի տրվում հետազոտվել հակաբակտերիալ բուժման ընթացքում (ընդհանուր կամ տեղական)։ Չի կարելի միզել նմուշը վերցնելուց առնվազն 1,5-2 ժամ առաջ։
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
Որպես որակական հետազոտություն, չափման միավոր չունի:
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Որպես որակական հետազոտություն՝ բացասական:
Արդյունքների մեկնաբանություն
Արդյունքները ներկայացվում են որպես «հայտնաբերված է (դրական)» կամ «չի հայտնաբերվել (բացասական)»:
- «Հայտնաբերված է (դրական)». հետազոտվող կենսանյութում հայտնաբերվել են ՄՊՎ-ի տարբեր տեսակների ԴՆԹ-ի հատվածներ, որը վկայում է այդ տեսակներով վարակված լինելու մասին
- «Չի հայտնաբերվել (բացասական)»․ հետազոտվող կենսանյութում չեն հայտնաբերվել ՄՊՎ-ի տարբեր տեսակների ԴՆԹ-ի հատվածներ կամ հարուցիչների մակարդակը կենսանյութում թեստի զգայունությունից ցածր է:
Վարվեք այս կերպ
Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 02-05-2024
Վերջին վերանայում՝ 02-05-2024