Միջազգային անվանում (հապավում). Immunoglobulin Е (Ig Е)
Նկարագրություն
Ընդհանուր իմունոգլոբուլին Е-ն (IgE) արտացոլում է արյան շիճուկում IgE դասի իմումոգլոբուլինների գումարային քանակությունը:
Այս ցուցանիշի որոշումը հատկապես կարևոր է ալերգիայի հիմնական տեսակներից մեկի ' ատոպիայի ախտորոշման համար: Ատոպիան IgE հակամարմինների չափազանց մեծ արտադրության բնածին հակում է: Ատոպիկ խանգարումները ներառում են` սեզոնային ալերգիկ ռինիտ (խոտի տենդ), ասթմա և ատոպիկ էկզեմա: IgE-ն, համեմատած իմունոգլոբուլինների այլ դասերի հետ, առկա է արյան շիճուկում նվազագույն քանակությամբ: Արյունից կիսահեռացման պարբերությունը մոտ 2-5 օր է: IgE-ի արտադրությունը սկսվում է արդեն ներարգանդային շրջանում, և երեխաների ընդհանուր IgE մակարդակը մոտենում է այն արժեքներին, որոնք սովորաբար որոշվում են չափահասների մոտ տասը տարի անց: IgE-ի գործառույթներից մեկը կապված է հակահելմինթային իմունիտետի ապահովման հետ (այդ հակամարմինների բարձր մակարդակը նկատվում է պարազիտոզների ժամանակ):
Ի՞նչը կարող է ազդել արյան մեջ ընդհանուր IgE-ի մակարդակի վրա
Ալերգիկ դրսևորումներ ունեցող մարդկանց մոտ հաճախ (բայց ոչ միշտ) նկատվում է արյան մեջ ընդհանուր IgE մակարդակի բարձրացում: Այս ցուցանիշի արժեքը միայն ընդհանուր առմամբ է փոխկապակցված ալերգիայի կլինիկական դրսևորումների հետ: Ընդհանուր IgE-ի բարձր մակարդակով հիվանդների մոտ սովորաբար հայտնաբերվում է զգայունություն տարբեր սպեցիֆիկ ալերգենների նկատմամբ:
Ալերգիայի կլինիկական դրսևորումներով և սպեցիֆիկ IgE-ների հայտնաբերված առկայությամբ հիվանդների մի մասը կարող է ունենալ ընդհանուր IgE-ի նորմալ միջակայքի մակարդակ: IgE-ի գումարային մակարդակի թեստը խորհուրդ է տրվում իրականացնել բոլոր նմուշներում, որոնցում որոշվում է սպեցիֆիկ IgE-ի մակարդակը՝ բացառելու ոչ սպեցիֆիկ կապման հետ կապված կասկածելի արդյունքները։
Մինչև մեկ տարեկան երեխաների մոտ IgE-ի մակարդակը սովորաբար 15 U/L-ից պակաս է։ Այս տարիքում ընդհանուր IgE-ի բարձր մակարդակի հայտնաբերումն, ամենայն հավանականությամբ, վկայում է ալերգիայի հակվածության մասին:
Ի՞նչ նպատակով է անցկացվում ընդհանուր IgE թեստը
Այս թեստի հիմնական նպատակը ալերգիկ ռեակցիաներում IgE-ի մասնակցության բացահայտումն է, ինչպես նաև ալերգիկ հիվանդությունների զարգացման ռիսկի գնահատումն այն երեխաների մոտ, որոնց հարազատները ունեն ալերգոպաթոլոգիա: Բացի այդ, թեստը օգտագործվում է հակամարմինների արտադրության գերակշռող խախտմամբ առաջնային իմունային անբավարարության հայտնաբերման համար:
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
- հելմինթոզներ
- ալերգիկ հիվանդություններ՝ ատոպիկ դերմատիտ, էկզեմա, սննդային և դեղորայքային ալերգիաներ
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Այս ընթացքում կարելի է ընդունել ջուր:
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
ՄՄ/մլ (միջազգային միավոր/միլիլիտր)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Տարիք | IgE, ՄՄ/մլ |
5 օր-12 ամս. | < 15 |
12 ամս.-6 տ․ | < 60 |
6-10 տ․ | < 90 |
10-16 տ․ | < 200 |
> 16 տ․ | < 100 |
Արդյունքների մեկնաբանություն
Ընդհանուր IgE-ի բարձրացած մակարդակներ
Ալերգիկ հիվանդություններ
- բրոնխիալ ասթմա
- ասթմատիկ բրոնխիտ
- պոլլինոզ
- եղնջացան
- ատոպիկ դերմատատի
- Կվինկեի այտուց
- անաֆիլակտիկ շոկ
- շիճուկային հիվանդություն
- Լայելի համախտանիշ
- Ստիվենս-Ջոնսանի համախտանիշ
- դեղորայքային ալերգիա
- սննդային ալերգիա
Այլ պատճառներ
- Վիսկոտ-Օլդրիչի համախտանիշ
- IgЕ-միելոմա
- ճիճվային ինվազիաներ
- մակաբուծային վարակներ
- հիպերիմունոգլոբուլինէմիա Е-ի համախտանիշ
Վարվեք այս կերպ
Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 24-03-2024
Վերջին վերանայում՝ 25-03-2024