Skip to main content

Յոդ, շիճուկ - Միներալներ

Միջազգային անվանում (հապավում). Iodine, serum (IOD)

Նկարագրություն

Յոդը կենսական անհրաժեշտ տարր է, որը մտնում է վահանաձև գեղձի հորմոնների՝ թիրոքսինի (Т4) և տրիյոդոթիրոնինի (Т3 կազմության մեջ։

Յոդի ծանր անբավարարությունը կարող է հանգեցնել վահանաձև գեղձի խանգարման (խպիպ, հիպոթիրեոզ, կրետինիզմ՝ ներարգանդային և նորածնային զարգացման ընթացքում ծանր անբավարարության դեպքում), երեխաների զարգացման ուշացման և պտղաբերության նվազեցման (վիժում, մեռելածնություն, բնածին արատներ):

Յոդը բարձր քանակներով առկա է ծովի ջրում և ծովամթերքում: Արագ սննդի որոշ տարբերակներ կարող են պարունակել ավելի շատ յոդ, քան ձեր ամենօրյա պահանջը: Այս միկրոտարրի արհեստական ​​հավելումը սննդին (յոդացված աղ, յոդացված յուղ) լայնորեն կիրառվում է վահանաձև գեղձի յոդ-դեֆիցիտային հիվանդությունների կանխարգելման և բուժման համար։ Ռադիոակտիվ յոդի կուտակումը նվազեցնելու համար օգտագործվում են յոդ պարունակող պատրաստուկներ։

Սննդով ստացված յոդի մեծ մասը, ի վերջո, արտազատվում է երիկամներով, ուստի մեզի արտազատումը յոդի վերջին ընդունման լավ ցուցանիշ է: Այնուամենայնիվ, այս տարրի մակարդակը առանձին անձանց մեզի մեջ կարող է շատ տարբեր լինել, նույնիսկ՝ նույն օրվա ընթացքում: Հետևաբար, այս ցուցանիշն ինքնին չի ծառայում որպես հետազոտվողի յոդի պաշարը գնահատելու թեստ․ այն պահանջում է բուժզննում, վահանաձև գեղձի չափի գնահատում և, անհրաժեշտության դեպքում, լաբորատոր թեստերի օգտագործում, որոնք արտացոլում են վահանաձև գեղձի վիճակը:

Արյան շիճուկում յոդի մակարդակը կարող է օգտագործվել որպես յոդի բավարար ընդունման կամ գերբեռնվածության ցուցիչ, հատկապես յոդ պարունակող դեղամիջոցներ օգտագործելիս (օրինակ՝ Ամիոդարոն):

Յոդի ավելցուկը (համապատասխան սննդային հավելումների և յոդի պատրաստուկների անվերահսկելի օգտագործման պատճառով), ինչպես նաև դրա պակասը կարող են վտանգավոր լինել առողջության համար: Հնարավոր է, որ բարձր կոնցենտրացիաներով յոդը թունավորություն է ցուցաբերում՝ հանգեցնելով վահանաձև գեղձի խանգարման, մաշկի և շնչառական ուղիների վնասման, հոգնածության, թուլության, դեպրեսիայի զգացումման և պտղի վրա տերատոգեն ազդեցության:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • յոդի ավելցուկային ընդունման հայտնաբերում
  • յոդ պարունակող դեղեր ընդունելիս յոդի գերբեռնվածության վերահսկում

Կենսանմուշ

IOD թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Նախընտրելի է արյուն հանձնել առավոտյան դատարկ ստամոքսին, 8-14 ժամ գիշերային քաղց պահելուց հետո (կարելի է ջուր խմել), կամ ցերեկը՝ թեթև կերակուրից 4 ժամ հետո։

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մկգ/մլ (միկրոգրամ/մլ)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

0,05-0,1 մկգ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

Շիճուկի յոդի մակարդակի բարձրացում

  • յոդի ավելցուկային ընդունում

Շիճուկի յոդի մակարդակի նվազեցում

Չի օգտագործվում յոդի համարժեք ընդունման գնահատման համար:

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 23-04-2024
Վերջին վերանայում՝ 23-04-2024