Ընդհանուր նկարագրություն
Լյամբլիայի (Giardia Lamblia, Lamblia intestinalis) նկատմամբ IgA/M/G դասի հակամարմինները հանդիսանում են լյամբլիոզի շճաբանական մակերը:
Լյամբլիոզը լայնորեն տարածված հիվանդություն է, որը հարուցվում է Protozoe Lamblia intestinalis (Giardia Lamblia) ընտանիքի ներկայացուցիչներով:
Վարակի աղբյուր հանդիսանում է լյամբլիաներով վարակված մարդը: Վարակը փոխանցվում է ֆեկալ-օրալ ճանապարհով: Վարակի փոխանցման հիմնական գործոնը ջուրն է, սակայն լյամբլիան կարող է փոխանցվել նաև սննդամթերիքների միջոցով, որոնցում լյամբլիայի ցիստերն իրենց կենսունակությունը պահպանում են 2 ժամից մինչև 2 օր: Հնարավոր է նաև վարակի կոնտակտային փոխանցումը:
Լյամբլիաները կարող են առաջացնել լուրջ աղիքային հիվանդություններ՝ ինչպես համաճարակների, այնպես էլ սպորադիկ դեպքերի տեսքով: Երեխաներն ավելի հակված են լյամբլիայով ինվազիաներին, որոնց մոտ հիվանդությունն ընթանում է ավելի արտահայտված կլինիկական դրսևորումներով:
Lamblia intestinalis-ով բարակ աղիների լորձաթաղանթի ինվազիան կարող է առաջացնել տարաբնույթ կլինիկական նշաններ՝ սկսած անախտանիշ ընթացքից մինչև ալերգիկ ախտանիշները և փորլուծային համախտանիշը: Առավել ծանր ընթացք են ստանում արտահայտված իմունասեպրեսիայի վիճակների դեպքում: Լյամբլիաներով վարակը կարող է ինքնուրույն անհետանալ 6 շաբաթ անց կամ էլ մնալ տարիներով: Կլոնացվելով բարակ աղիների լորձաթաղանթում, լյամբլիայի տորֆոզոիդները կարող են թափանցել էպիթելի մեջ և զարգացնել համակարգային իմունային պատասխան:
Չնայած լյամբլիոզը հայտնի է երկար տարիների ընթացքում, այս հիվանդության ախտորոշումն ունի որոշակի դժվարություններ: Ավանդաբար լյամբլիոզն ախտորոշվել է կղանքում կամ 12-մատյա աղու պարունակության մեջ ցիստերի կամ տրոֆոզոիտ ձևերի առկայության պայմաններում, ինչպես նաև հակածնի հայտնաբերմամբ: Այուամենայնիվ, այս մեթոդների արդյունավետությունը կազմում է միայն 50%: Լյամբլիայի նկատմամբ հակամարմինների հետազոտությունը էապես բարելավում է վերոնշյալ ախտորոշիչ բացը:
Հետազոտության ցուցումներ
- լյամբլիոզի ախտորոշում՝ զուգացված այլ հետազոտությունների հետ
- շճաբանաան հետազոտությունը նպատակահարմար է իրանացնել կլինիկական նշանները հայտնվելուց 1-2 շաբաթ անց, հատկապես, երբ կղանքի հետազոտությունն ավելի վաղ փուլերում որևէ արդյունք չի տվել
Կենսանմուշ
«Լյամբլիայի IgA/M/G հակամարմիններ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Հատուկ նախապատրաստման կարիք չի զգացվում: Խորհուրդ է տրվում արյունը վերցնել ոչ շուտ, քան սննդի վերջին ընդունումից 4 ժամ անց:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
Գործակից (ինդեքս)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- Բացասական՝ գործակիցը < 0,9
- Սահմանային (կասկածելի, գորշ զոնա)՝ գործակիցը գտնվում է 0,9-1,0 միջակայքում
- Դրական՝ գործակիցը 1,0-ից բարձր է
Արդյունքների մեկնաբանություն
Դրական պատասխան (առկա է)
- ընթացիկ կամ անցյալում տեղ գտած Lamblia intestinalis
- խաչաձև ռեակցիաների պատճառով կեղծ-դրական պատասխաններ (հազվադեպ)
Բացասական պատասխան (բացակայում է)
- վարակի բացակայություն
- շճաբացասական հիվանդներ
Կասկածելի պատասխան
- խորհուրդ է տրվում հետազոտությունը կրկնել 2-4 շաբաթվա ընթացքում, և, եթե կրկնակի հետազոտությամբ դարձյալ ստացվում է սահմանային մակարդակ, հետազոտության արդյունքը պետք է մեկնաբանել որպես բացասական
- Lamblia intestinalis-ի նկատմամբ հակամարմինների ցածր մակարդակ
- ոչ սպեցիֆիկ շճային փոխազդեցություններ
Պետք է նկատի ունենալ, որ օրգանիզմի իմուն-պատասխանը և հակամարմինների մակարդակը կախված են հելմինթների տեղակայումից, աղինթերի լորձաթաղանթի վիճակից, ախտաբանական շեղումների առկայությունից: Բացասական կամ կրկնակի կասկածելի պատասխանները ոչ միշտ են բացառում վարակման առկայությունը: Շճաբանական հետազոտությունների արդյունքները միշտ պետք է դիտարկել այլ հետազոտությունների հետ համատեղ:
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Lamblia intestinalis IgA, IgM, IgG
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ GL IgA/M/G
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին