Ընդհանուր նկարագրություն
Ցածր խտության լիպոպրոտեինների խոլեսթերը լիպոպրոտեինների ֆրակցիա է, որն իրականացնում է խոլեսթերոլի՝ դեպի օրգան-հյուսվածքներ տեղափոխման գործընթացը:
Ցածր խտության լիպոպրոտեիդները (ՑԽԼ) հանդիսանում են խոլեսթերինի հիմնական տրանսպորտային ձևը: Պատկանում են բետա-լիպոպրոտեիդների խմբին:
Արյան լիպոպրոտեիններն իրականացնում են ոչ միայն խոլեսթերինի, այլև լիպիդների տեղափոխումը բջջային մի խմբից դեպի մյուսը: Համարվում է, որ ՑԽԼ-խոլեսթերինն ավելի հաջող կերպով է կոռելացվում աթերոսկլերոզի ռիսկի հետ, քան ընդհանուր խոլեսթերինը, քանի որ հենց այս ֆրակցիան է ապահովում խոլեսթերինի տեղափոխումը դեպի օրգանների անոթներ: Ախտաբանական պրոցեսների հիմքում ընկած է անոթների էնդոթելիալ բջիջների կողմից ՑԽԼ-խոլեսթերինի կլանումը, որի հիմքի վրա էլ ձևավորվում է աթերոսկլերոտիկ թիթեղիկը՝ առաջ բերելով անոթի լուսանցքի նեղացում և թրոմբառաջացում:
ՑԽԼ-խոլեսթերինի բարձր մակարդակը (ավելի քան 3,37 մմոլ/լ) համարվում է աթերոսկլերոզի զարգացման ռիսկի գործոն, իսկ ավելի քան 4,14 մմոլ/լ մակարդակը կարելի է գնահատել որպես աթերոսկլերոզի և սրտի իշեմիկ հիվանդության զարգացման բարձր աստիճանի ռիսկի գործոն:
Հետազոտության ցուցումներ
- աթերոսկլերոզ և դրանով պայմանավորված սրտանոթային հիվանդություններ (զարգացման ռիսկի գնահատում, ախտորոշում, պրոգնոզ)
- լյարդի հիվանդություններ
Կենսանմուշ
«ՑԽԼ-խոլեսթերին» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 12 ժամ) հետո: Այս ընթացքում հյութերը, թեյը, սուրճը (առավել ևս՝ շաքարով) չի թույլատրվում: Կարելի է ընդունել ջուր:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
մմոլ/լ (միլիմոլ/լիտր)
Այլընտրանքային չափման միավոր
մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)
Միավորների փոխակերպում
մգ/դլ x 0,0259 = մմոլ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
- նորմա՝ < 2.59 մմոլ/լ
- օպտիմալից բարձր՝ 2,29 - 3,34 մմոլ/լ
- սահմանային բարձր՝ 3,37 - 4,12 մմոլ/լ
Այլընտրանքային միջակայքեր
Տարիք | Սեռ | LDL, մմոլ/լ |
5 - 10 տ. | Տղամարդիկ | 1,63 - 3,34 |
Կանայք | 1,76 - 3,63 | |
10 - 15 տ. | Տղամարդիկ | 1,66 - 3,44 |
Կանայք | 1,76 - 3,52 | |
15 - 20 տ. | Տղամարդիկ | 1,61 - 3,37 |
Կանայք | 1,53 - 3,55 | |
20 - 25 տ. | Տղամարդիկ | 1,71 - 3,81 |
Կանայք | 1,48 - 4,12 | |
25 - 30 տ. | Տղամարդիկ | 1,81 - 4,27 |
Կանայք | 1,84 - 4,25 | |
30 - 35 տ. | Տղամարդիկ | 2,02 - 4,79 |
Կանայք | 1,81 - 4,04 | |
35 - 40 տ. | Տղամարդիկ | 2,10 - 4,90 |
Կանայք | 1,94 - 4,45 | |
40 - 45 տ. | Տղամարդիկ | 2,25 - 4,82 |
Կանայք | 1,92 - 4,51 | |
45 - 50 տ. | Տղամարդիկ | 2,51 - 5,23 |
Կանայք | 2,05 - 4,82 | |
50 - 55 տ. | Տղամարդիկ | 2,31 - 5,10 |
Կանայք | 2,28 - 5,21 | |
55 - 60 տ. | Տղամարդիկ | 2,28 - 5,26 |
Կանայք | 2,31 - 5,44 | |
60 - 65 տ. | Տղամարդիկ | 2,15 - 5,44 |
Կանայք | 2,59 - 5,80 | |
65 - 70 տ. | Տղամարդիկ | 2,54 - 5,44 |
Կանայք | 2,38 - 5,72 | |
> 70 տ. | Տղամարդիկ | 2,28 - 4,82 |
Կանայք | 2,49 - 5,34 |
Արդյունքների մեկնաբանություն
ՑԽԼ-խոլեսթերինի մակարդակի բարձրացում
- առաջնային ժառանգական հիպերխոլեսթերինեմիաներ (IA և IIB տիպի հիպերլիպոպրոտեինեմիաներ)
- գիրացում, ճարպակալում
- օբտուրացիոն դեղնուկ
- նեֆրոտիկ համախտանիշ, քրոնիկ երիկամային անբավարարություն
- շաքարային դիաբետ
- հիպոթիրեոզ
- Քուշինգի համախտանիշ
- խոլեսթերինով հարուստ սննդակարգ
- հղիություն
- նյարդային անոռեքսիա
- որոշ դեղերի ընդունում՝ բետա-ադրենոբլոկատորներ, թիազիդային միզամուղներ, պրոգեստիններ, օրալ հակաբեղմնավորիչներ, գլյուկոկորտիկոիդներ, անդրոգեններ
ՑԽԼ-խոլեսթերինի մակարդակի նվազեցում
- հիպո- և աբետալիպոպրոտեինեմիա
- ալֆալիպոպրոտեինների դեֆիցիտ (Տանժերի հիվանդություն)
- լեցիտինխոլեստերինացիլտրանսֆերազի դեֆիցիտ
- հիպերթիրեոզ
- Ռեյնոյի համախտանիշ
- քրոնիկ անեմիաներ
- սուր սթրես
- որոշ դեղերի ընդունում՝ Խոլեսթիրամին, Կլոֆիբրատ, Լովաստատին, Նեոմիցին, Ինտերֆերոն, Թիրոքսին, էստրոգեններ
- ճարպերով և խոլեսթերինով աղքատ, կիսաչհագեցած ճարպաթթունեով հարուստ սննդակարգ
- մալաբսորբցիայի համախտանիշ
- արթրիտներ
- թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություններ (ԹՔՕՀ)
- միելոմային հիվանդություն
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Low Density Lipoprotein - Cholesterol
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ LDL-CHOL
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին