Լաբ թեստեր

Գայլախտային հակակոագուլյանտ

LA

Ընդհանուր նկարագրություն

Գայլախտային հակակոագուլյանտը (LA) հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ախտորոշման կարևոր սքրինինգային և հաստատող թեստերից մեկն է։

Գայլախտային հակակոագուլյանտը (ԳԱ) պատկանում է IgG դասի իմունոգլոբուլիններին։ Հակամարմինների այս խումբն արտադրվում է բացասական լիցքավորված ֆոսֆոլիպիդների դեմ։ Այն ընկճում է արյան մեջ պրոթրոմբինի փոխակերպումը թրոմբինի։ Ինչպես ենթադրվում է, ԳԱ օրգանիզմում հիմնականում առաջանում է վարակային ազդեցությունից հետո աուտոիմուն գործընթացների զարգացման արդյունքում։

Արյան մեջ այս հակամարմինների առկայությունը մակարդելիության թեստերի երկարացման պայմաններում գնահատվում է որպես «գայլախտային հակակոագուլյանտի» առկայություն։ Հակամարմինների նման անվանումը կապված է այն հանգամանքի հետ, որ առաջին անգամ հայտնաբերվել են համակարգային կարմիր գայլախտով հիվանդների մոտ։ ԳԱ հաճախ հայտնաբերվում է հակաֆոսֆոլիպիդային համախտանիշի ժամանակ։

ԳԱ չեզոքացնում է բացասական լիցքավորված ֆոսֆոլիպիդները և ֆոսֆոլիպիդա-սպիտակուցային կոմպլեքսները, որոնք ներգրավված են արյան մակարդելիության գործընթացներում։ ԳԱ-ի առկայությունը արյան մեջ առաջացնում է ֆոսֆոլիպիդ-կախյալ մակարդելիության թեստերի (ավելի հաճախ՝ APTT և հազվադեպ՝ PT) in vitro երկարացում։ ԳԱ քրոնիկ առկայությունը կարող է բարձրացնել թրոմբոզների նկատմամբ հակումը, հատկապես համակարգային և աուտոիմուն հիվանդությունների ժամանակ։

ԳԱ առկայությունը կապված է նաև հղիության ընդհատման ռիսկի հետ։

Հետազոտության ցուցումներ

  • տարբեր տեղակայման վաղ և հատկապես կրկնվող երակային և զարկերակային թրոմբոզներ, թրոմբոէմբոլաներ, ուղեղային շրջանառության դիմանիկ խանգարումներ և իշեմիկ ինսուլտներ
  • կրկնվող անհաջող հղիություններ (պտղի ներարգանդային մահ, վիժումներ)
  • չափավոր թրոմբոցիտոպենիա, որը զուգակցվում է թրոմբոզների հետ
  • թրոմբոցիտոպենիա
  • Վասերմանի կեղծ-դրական ռեակցիա
  • ցանցավոր լիվեդո (ցանցավոր ասֆիքսիա)
  • ակտիվացված մասնակի թրոմբոպլաստինային ժամանակի (APTT) անբացատրելի երկարացում

Կենսանմուշ

«Գայլախտային հակակոագուլյանտ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Նախընտրելի է արյան կենսանմուշը հանձնել առավոտյան, քաղցած վիճակում, սննդի վերջին ընդունումից 8-14 ժամ հետո։ Ջուր խմել կարելի է։ Կարելի է նաև արյան կենսանմուշը հանձնել ցերեկային ժամերին, թեթև նախաճաշելուց առնվազն 4 ժամ անց։ Հետազոտության նախորդ օրը պետք է բացառել հոգեհուզական և ֆիզիկական ծանրաբեռնվածությունները (վարժանքներ), ալկոհոլի ընդունումը։

Ուշադրություն․ հակամակարդիչներով բուժումը ազդում է հետազոտության արդյունքների վրա։

Ոչ հավաստի պատասխանից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետազոտությունը չանցկացնե սուր վիճակներում, հետվիրահատական շրջանում կամ հակամակարդիչներով բուժման ընթացքում։

Չափման միավորներ

Որպես որակական հետազոտություն, չափման միավոր չունի։

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող արդյունքներ

  • գայլախտային հակակոագուլյանտի առկայության դեպքում տրվում է «դրական» պատասխան (հնարավոր է նաև «զգալի», «չափավոր», «թույլ» գնահատականները)
  • կենսանմուշում գայլախտային հակակոագուլյանտի բացակայության դեպքում տրվում է «բացասական» պատասխան

Արդյունքների մեկնաբանություն

Գայլախտային հակակոագուլյանտի դրական արդյունքներ

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Lupus anticoagulants

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ LA

Հոդվածը տեղադրվել է՝ 01-06-2019 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: