Լաբ թեստեր
Լիմֆոցիտներ

Ընդհանուր նկարագրություն
Լիմֆոցիտներն իմունիտետի գործող բջիջներն են. նրանք վնասազերծում են օրգանիզմ թափանցած օտարածին օրգանիզմները և նյութերը։
Լիմֆոցիտներն (Lymphocytes, LYM) անընդհատ շրջում են մի հյուսվածքից մյուսը: Ի տարբերություն մյուս լեյկոցիտների, նրանք հյուսվածքից կրկին վերադառնում են արյուն, ապա գաղթում այլ հյուսվածներ:
Տարբերում են լիմֆոցիտների հետևյալ 3 տեսակները՝
- T-լիմֆոցիտներ
- B- լիմֆոցիտներ
- զրոյական լիմֆոցիտներ:
T-ը լիմֆոցիտների տեսակների տարբերակումը տեղի է ունենում ուրցագեղձում, սակայն դրանք առաջանում են ոսկրածուծում:
T- լիմֆոցիտների տեսակներն են՝
- T-ճնշողներ
- T-օգնականներ
- T-սպանիչներ
- T-ակտիվացնողներ:
Հետազոտության ցուցումներ
- պլանային կանխարգելիչ հետազոտություն
- հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
- վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
- հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն
Կենսանմուշ
«Լիմֆոցիտներ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:
Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
- բացարձակ թիվ (LYM#)՝ x 109 բջիջ/լ (միլիարդ հատ 1 լիտրում)
- տոկոս (ֆրակցիա) (LYM%)՝ լեյկոցիտների մեջ տոկոսը (%)
Այլընտրանքային չափման միավոր
Բացարձակ թիվ՝ 103 բջիջ/մկլ (հազար հատ 1 միկրոլիտրում)
Միավորների փոխակերպում
109/լ = 103/մկլ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Լիմֆոցիտների բացարձակ քանակ
- չափահասներ՝ 1,0-4,0 x 109/լ
- երեխաներ՝ մինչև 5,0 x 109/լ
- նորածիններ՝ մինչև 6,0 x 109/լ
Լիմֆոցիտների տոկոս
- չափահասներ՝ 25-40%
- նորածիններ՝ մինչև 70%
Այլընտրանքային միջակայքեր
Տարիք | LYM % |
1-15 օր. | 22,0-55,0 |
15 օր.-12 ամս. | 45,0-70,0 |
12 ամս.- 2 տ. | 37,0-60,0 |
2-5 տ. | 33,0-55,0 |
5-9 տ. | 30,0-50,0 |
9-12 տ. | 30,0-46,0 |
12-15 տ. | 30,0-45,0 |
≥ 15 տ. | 19,0-37,0 |
Արդյունքների մեկնաբանություն
Լիմֆոցիտների թվաքանակի բարձրացում (լիմֆոցիտոզ)
- վիրուսային վարակով պայմանավորված բազմաթիվ հիվանդություններ
- արյան համակարգի հիվանդություններ՝ քրոնիկ լիմֆոլեյկոզ, լեյկեմիզացման փուլում լիմֆոմաներ, ծանր շղթաների հիվանդություն
- թունավորում տետրաքլորէթանով, կապարով, մկնդեղով, ջրածնի դիսուլֆիդով
- որոշ դեղերի ընդունում՝ Լևոդոպա, Ֆենիտոին, Վալպրոյաթթու, թմրադեղեր և այլն
Լիմֆոցիտների թվաքանակի նվազեցում (լիմֆոպենիա)
- բորբոքային հիվանդության սուր փուլ
- ապլաստիկ անեմիա
- իմունադեֆիցիտային վիճակներ
- երիկամային անբավարարություն
- ավշի կորուստ աղիքների միջոցով
- համակարգային կարմիր գայլախտ
- ռենտգենյան ճառագայթների ազդեցություն
- ուռուցքային հիվանդությունների տերմինալ փուլ
- միլիար տուբերկուլոզ
- որոշ դեղերի ընդունում՝ գլյուկոկորտիկոիդներ, ցիտոստատիկներ և այլն
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Lymphocytes
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ LYM
Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021
Հեղինակ
Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:
Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: