Լաբ թեստեր

Մագնեզիում

Mg

Ընդհանուր նկարագրություն

Մագնեզիումը նյարդային և մկանային համակարգի նորմալ գործունեության համար անհրաժեշտ հիմնական կենսաբանական ակտիվ տարրերից է:

Մագնեզիումը, ինչպես կալիումը, գլխավորապես ներկայացված է բջջիջների ներսում՝ էրիթրոցիտներ, մկաններ, լյարդ և այլ հյուսվածքներ: Օրգանիզմի ողջ մագնեզիումի 1/3-ից մինչև 1/2-ը ներկայացված է ոսկրային հյուսվածքներում, իսկ 1%-ը՝ արտաբջջային հեղուկներում և արյան պլազմայում, որտեղ կապված է սպիտակուցների, ոչ օրգանական անիոնների հետ կամ առկա է ազատ Мg++ իոնների տեսքով:

Мg++-ը հանդիսանում է բազմաթիվ ֆերմենտային համակարգերի ակտիվացնող գործոնը, ուստի բջիջների կենսագործունեության բազմաթիվ գործընթացներ մագնեզիում-կախյալ են: Մասնավորապես, մագնեզիումը մասնակցում է գլիկոլիզի և օքսիդացման գործընթացներին, բջջաթաղանթներով Na+, K+ և Ca++-ի տեղափոխմանը, նյարդային գրգռի նյարդամկանային փոխանցմանը, նուկլեինաթթուների սինթեզին և այլն:

Արյան պլազմայում մագնեզիումի մակարդակը կարող է մնալ նորմալ միջակայքում նույնիսկ օրգանիզմում այս տարրի ընդհանուր պահեստի շուրջ 80%-ի կորստի դեպքում: Ուստի, արյան պլազմայում մագնեզիում մակարդակի նույնիսկ փոքր նվազեցումը վկայում է օրգանիզմում մագնեզիումի արտահայտված դեֆիցիտի մասին:

Հղիության ընթացքում մագնեզիումի դեֆիցիտը նպաստում է գեստոզների, վիժման և վաղաժամ ծննդաբերության զարգացմանը:

Հետազոտության ցուցումներ

Կենսանմուշ

«Մագնեզիում» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն, մեզ։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մմոլ/լ (միլիմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

մգ/դլ x 0,4114 = մմոլ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • Չափահասներ` (0,66-1,07) մմոլ/լ
  • Մեծահասակներ 60-90 տ. (0,66-0,96) մմոլ/լ
  • Երեխաներ 12-20 տ. (0,70-0,91) մմոլ/լ
  • Երեխաներ 6-12 տ. (0,70-0,86) մմոլ/լ

Այլընտրանքային միջակայքեր

Տարիք Mg, մմոլ/լ
2 օր.-5 ամս. 0,62-0,91
5 ամս.-6 տ. 0,70-0,95
6-12 տ. 0,70-0,86
12-20 տ. 0,70-0,91
> 20 տ. 0,66-1,07

Արդյունքների մեկնաբանություն

Արյան շիճուկում մագնեզիումի մակարդակի բարձրացում (հիպերմագնիեմիա)

Արյան շիճուկում մագնեզիումի մակարդակի նվազեցում (հիպոմագնիեմիա)

  • սննդով մագնեզիումի անբավարար ստացում (սովահարություն, դիետայի չարաշահում)
  • աղիներով մագնեզիումի ներծծման խանգարումներ՝ մալաբսորբցիա, անզուսպ փսխումներ և փորլուծություն, ճիճվային ինվազիա, աղիների ուռուցքներ
  • դիաբետիկ ացիդոզ
  • միզամուղներիով երկարատև բուժում
  • ցիտոստատիկներով (մագնեզիումի խողովակիկային ռեաբսորբցիայի ընկճում), իմունոդեպրեսանտներով, ցիկլոսպորիններով բուժում
  • հիպերպարաթիրեոզ
  • D վիտամինի դեֆիցիտ (երեխաների մոտ՝ ռախիտ և սպազմոֆիլիա, օստեոմալյացիա)
  • ջրային ինտոքսիկացիա և արտաբջջային հեղուկների ծավալի մեծացում
  • սուր և քրոնիկ պանկրեատիտ
  • ժառանգական հիպոֆոսֆատեմիա
  • քրոնիկ ալկոհոլիզմ
  • երիկամային անբավարարություն (պոլիուրիկ փուլ)
  • հիպերթիրեոզ
  • հիպերկալցիեմիա
  • առաջնային ալդոստերոնիզմ
  • հղիության 2-րդ և 3-րդ եռամսյակներ (հատկապես՝ պաթոլոգիաների դեպքում)
  • ավելցուկային կաթնատվություն

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Magnesium

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Mg

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: