Միջազգային անվանում (հապավում). Myoglobin (MYO)
Նկարագրություն
Միոգլոբինը կմախքային մկաններում և սրտամկանում առկա սպիտակուց է, որն ապահովում է այս հյուսվածքներում թթվածնի պահուստավորումը:
Միոգլոբինի մոլեկուլը կազմված է եզակի պոլիպեպտիդային շղթայից և երկաթ պարունակող հեմից, որն իր կառուցվածքով և գործառույթներով նման է արյան հեմոգլոբինին:
Միոգլոբինը կապում է թթվածինը՝ առաջացնելով օքսիմիոգլոբին և հանդիսանում կմախքային մկանների համար թթվածնի հիմնական մատակարարը: Թթվածնաքաղցի ժամանակ (օրինակ՝ ֆիզիկական գերծանրաբեռնվածություններ), թթվածինն ազատվում է միոգլոբինային կոմպլեքսից և մուտք գործում մկանային բջիջնների (միոցիտներ) միտոքոնդրիում, որտեղ իրականացվում է ԱԵՖ-ի արտադրությունը։
Միոգլոբինն օրգանիզմից հեռացվում է երիկամներով, անփոփոխ վիճակում: Կմախքային մկանների կամ սրտամկանի հյուսվածքների ցանկացած վնասվածքի, մեռուկացման (նեկրոզ) և քայքայման (լիզիս) ժամանակ միոգլոբինը մուտք է գործում արյան հուն: Սրտամկանի ինֆարկտի ժամանակ հիպերմիոգլոբինեմիայի արտահայտվածությունն ուղղակի կախվածության մեջ է գտնվում նեկրոզի չափերի հետ: Միոգլոբինն ինֆարկտի ամենավաղ հայնտաբերվող մարկերներից է (հայտնաբերվում է նոպայից արդեն 2 ժամ անց, մակարդակը կարող է բարձրանալ 10-ակի): Ենթադրվում է, որ նեկրոզի ժամանակ միոգլոբինի արյան հուն արագ մուտք գործելը պայմանավորված է համեմատաբար փոքր չափի մոլեկուլներով. նույն այս պատճառով բացատրվում է նաև երիկամներով արագ արտազատումը:
Միոգլոբինը սրտամկանի ինֆարկտի ոչ սպեցիֆիկ մարկեր է, ուստի ախտորոշումը պետք է հաստատվի սրտամկանի վնասման ավելի սպեցիֆիկ մարկերներով:
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
- սրտամկանի ինֆարկտի վաղ ախտորոշում, հսկողություն և կանխատեսում (պրոգնոզ)
- կմախքային մկանների հիվանդություններ (նեկրոզ, տրավմա, իշեմիա)
Կենսանմուշ
MYO թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը ցանկալի է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով:
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
մկգ/լ (միկրոգրամ/լիտր)
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
14տ. բարձր անձինք՝ < 70 մկգ/լ
Արդյունքների մեկնաբանություն
Միոգլոբինի մակարդակի բարձրացում
- սրտամկանի ինֆարկտ (միոգլոբինի մակարդակի բարձրացումն ունի անցողիկ բնույթ, դիտարկվում է ինֆարկտի ախտանիշների սկսվելուց 1-4 ժամվա ընթացքում և նորմալանում սրտի շրջանի ցավերը սկսվելուց հետո շուրջ 24 ժամվա ընթացքում)
- կմախքային մկանների տրավմա
- ցնցումներ
- միոզիտներ
- միոդիստրոֆիա
- ռաբդոմիոլիզ
- սուր երիկամային անբավարարություն
- ֆիզիկական ծանրաբեռնվածություն
- այրվածքներ
Միոգլոբինի մակարդակի նվազեցում
- միոգլոբինի նկատմամբ շրջանառող հակամարմինների առկայություն (պիելոմիելիտ)
- ռևմատոիդ արթրիտ
Վարվեք այս կերպ
Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 04-06-2019
Վերջին վերանայում՝ 01-06-2023