Միջազգային անվանում (հապավում). N-Terminal Pro-brain Natriuretic Peptide (NT-proBNP)
Նկարագրություն
Pro-BNP-ն «ուղեղային» նատրիուրետիկ պեպտիդի՝ BNP-ի (Brain Natriuretic Peptide) նախորդողն է, որը մտնում է նատրիուրետիկ պեպտիդների ընտանիքի մեջ, որոնց մեջ հայտնի է նաև նախասրտային նատրիուրետիկ պեպտիդը:
«Ուղեղային» անվանումը կապված է այն բանի հետ, որ այս նյութն առաջին անգամ հայտնաբերվել է կենդանիների գլխուղեղում: Մարդու մոտ BNP-ի հիմնական աղբյուրը փորոքների սրտամկանն է:
BNP-ն ազատվում է սրտամկանի բջիջների (կարդիոմիցոտների) կողմից 108-ամինաթթվային նախորդողի տեսքով (pro-BNP)՝ ի պատասխան փորոքների պատի լարվածության բարձրացման, ներփորոքային ծավալի և ճնշման մեծացման: Pro-BNP-ն տրոֆվում է ակտիվ 32-ամինաթթվային նատրիուրետիկ հորմոնի (BNP) և ոչ ակտիվ N-ծայրային Նախա-ուղեղային նատրիուրետիկ պեպտիդի (NT-proBNP):
BNP-ն հանդիսանում է ռենին-անգիոտենզին-ալդոստերոնային համակարգի ներհակորդ (անտագոնիստ): Այն բարձրացնում է երիկամային արյունահոսքը և քամազատումը, բարձրացնում է մեզով նատրիումի հեռացումը և մեզի ծավալը, բարձրացնում է սրտային արտամղումը (համակարգային և թոքային անոթների դիմադրողականության նվազեցման) և կրճատում է արյան մեջ ռենինի, ալդոստերոնի, նորադրենալինի և էնդոթելին-1-ի մակարդակները:
Մի շարք կլինիկական հետազոտություններ ներկայացրել են կապվածությունը արյան մեջ BNP-ի и NT-proBNP-ի բարձրացած մակարդակների և ձախ փորոքի դիսֆունկցիայի և սրտային անբավարարության միջև: BNP-ի և NT-proBNP-ի մակարդակների բարձրացումը դրական կոռելացվում է սրտային անբավարարության ծանրության աստիճանի հետ (BNP-ի և NT-proBNP-ի մակարդակների մինչև 25-ակի բարձրացում) և ի հայտ է գալիս նույնիսկ նվազագույն կլինիկական ախտանիշների դեպքում: BNP-ի և NT-proBNP-ի մակարդակների աճ նաև կարող է գրանցվել անախտանիշ ձախփորոքային դիսֆունկցիայի, զարկերակային կամ թոքային հիպերտենզիայի, սրտի գերաճի (հիպերտրոֆիա), սրտի փորոքային հիվանդության, առիթմիաների և սուր պսակային համախտանիշի դեպքում:
Որպես կենսաքիմիական մարկեր, NT-proBNP-ն BNP-ի հետ համեմատած ունի որոշակի առավելություններ, քանի որ ավելի երկար և ավելի մեծ մակարդակներով է շրջանառում արյան մեջ (BNP-ի կիսահեռացման ժամանակաշրջանը 20 րոպե է, մինչդեռ NT-proBNP-ինը՝ 60-100 րոպե), դրսևորում է ավելի ցածր ներանհատական փոփոխականություն (մինչև 130%՝ BNP-ի և մինչև 90% NT-proBNP-ի համար), և in vitro պայմաններում ավելի կայուն է:
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
- որպես լրացուցիչ թեստ սրտային անբավարարության ախտորոշման հաստատման համար՝ խառը, հակասական կլինիկական նշանների կամ խառը պատճառագիտության դեպքում
- քրոնիկ սրտային հիվանդությամբ անձանց մշտադիտարկում՝ վիճակի ծանրության աստիճանի գնահատման, ելքի կանխորոշման և բուժման արդյունավետության վերահսկման համար
Կենսանմուշ
NT-proBNP թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Կարելի է հանձնել ցերեկային ժամերին՝ թեթև սննդից առնվազն 4 ժամ անց:
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
պմոլ/լ (պիկոմոլ/լիտր)
Այլընտրանքային չափման միավոր
պգ/մլ (պիկոգրամ/միլիլիտր)
Միավորների փոխակերպում
պգ/մլ × 0,118 = պմոլ/լ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Քրոնիկ սրտային անբավարարությունը բացառելու համար՝
- <125 պգ/մլ՝ մինչև 75 տարեկան չափահասներ
- <450 պգ/մլ՝ 75-ն անց չափահասներ
Սուր սրտային անբավարարությունը բացառելու համար՝
- <300 պգ/մլ
Արդյունքների մեկնաբանություն
NT-proBNP-ի մակարդակի բարձրացում
- սրտային անբավարարություն
- ձախ փորոքի գերաճ (հիպերտրոֆիա)
- սրտային հյուսվածքի բորբոքում՝ միոկարդիտներ, սրտային տրանսպլանտանտի պոկում
- արիթմոգեն աջ փորոք՝ արտամղման ֆրակցիայի նվազեցմամբ
- Կավասակիի հիվանդություն
- առաջնային թոքային հիպերտենզիա
- սուր պսակային համախտանիշ
- թոքային էմբոլիա
- աջ փորոքի գերբեռնվածություն
- երիկամային անբավարարություն (NT-proBNP-ի կուտակում)
- ասցիտային ցիռոզ
- էնդոկրին խանգարումներ (առաջնային հիպերալդոստերոնիզմ, Քուշինգի համախտանիշ)
- Սրտամկանի ինֆարկտ (BNP-ի ազատում հյուսվածքային նեկրոզի պատճառով)
- մեծ տարիք (տարեցներ)
NT-proBNP-ի մակարդակի կրճառում
- գիրություն (NT-proBNP-ի նյութափոխանակության և կլիրենսի փոփոխություն)
Վարվեք այս կերպ
Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 23-03-2024
Վերջին վերանայում՝ 23-03-2024