Skip to main content

Ֆոսֆոր (անօրգ.) - Միներալներ

Միջազգային անվանում (հապավում). Phosphorus Inorganic (Phosphate) (PHOS)

Նկարագրություն

Ֆորֆորը (PHOS) հիմնական ներբջջային անիոնն է, որն անհրաժեշտ է կենտրոնական նյարդային համակարգի նորմալ գործունեության համար:

Ֆոսֆորը մտնում է ոսկրային հյուսվածքի և բջջաթաղանթների ֆոսֆոլիպիդների կազմության մեջ: Ոսկրերում կալցիումի ֆոսֆատի տեսքով՝ որպես ապատիտ պահեստավորված է օրգանիզմի ամբողջ ֆոսֆորի շուրջ 88%-ը:

Ֆոսֆորի միացությունները մասնակցում են էներգիայի փոխանակությանը: Ադենոզինեռաֆոսֆատը և կրեատինֆոսֆատը հանդիսանում են էներգիայի ակումուլյատորներ՝ ապահովելով էներգիա-կախված գործընթացները տարբեր, առաջին հերթին՝ նյարդային և մկանային հյուսվածքներում: Ֆոսֆորը նաև մտնում է նուկլեինաթթվի կազմության մեջ, որը մասնակցում է աճի, բջիջների տրոհման, ժառանգական տեղեկատվության պահպանման և օգտագործման գործընթացներին:

Արյան պլազմայում (շիճուկում) ֆոսֆորը ներկայանում է գլխավորապես ֆոսֆատների տեսքով: Արյան անօրգանական ֆոսֆորի մակարդակը կախված է երիկամների խողովակիկներում դրանց ռեաբսորբցիայից, ոսկրերում սինթեզի և ռեզորբցիայի փոխհարաբերակցությունից, ավելի քիչ՝ ֆոսֆորի ելքից դեպի այլ հյուսվածքներ, ստամոքսաղիքային ուղիով ներծծումից և հեռացումից:

Ֆոսֆորային հավասարակշռության հիմնական կարգավորիչներն են պարատհորմոնը (PTH), կալցիտոնինը (CTN) և վիտամին D-ն:

Կլինիկական ախտորոշման համար կարևոր է արյան կալցիումի և անօրգանական ֆոսֆորի փոխհարաբերակցությունը, ինչպես նաև ֆոսֆորի մակարդակը մեզում:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • ոսկրային հիվանդություն
  • երիկամային հիվանդություն
  • հարվահանագեղձային հիվանդություն

Կենսանմուշ

PHOS թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը պետք է խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

մմոլ/լ (միլիմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մգ/դլ (միլիգրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

մգ/դլ x 0,323 = մմոլ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • Արյան շիճուկ, չափահասներ՝ (0,81-1,45) մմոլ/լ (կամ 2,5-4,5 մգ/դլ)
  • Առավոտյան առաջին մեզ՝ (13‑44) մմոլ/լ

Արդյունքների մեկնաբանություն

Ֆոսֆատի մակարդակի բարձրացում (հիպերֆոսֆատեմիա)

  • թերակտիվ հարվահանաձև գեղձ (հիպոպարաթիրեոզ), կեղծ հիպոպարաթիրեոզ
  • բուժում հակաուռուցքային ցիտոստատիկներով (բջիջների ցիտոլիզ և ազատված ֆոսֆորի մուտք արյուն)
  • սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն
  • ոսկրային հյուսվածքների քայքայում չարորակ ուռուցքների դեպքում (հատկապես մետաստազավորման ժամանակ), լեյկոզներ
  • օստեոպորոզ
  • ացիդոզ (կետոացիոդոզ շաքարային դիաբետի, լակտոացիդոզի, շնչառական ացիդոզի ժամանակ)
  • D հիպովիտամինոզ
  • ակրոմեգալիա
  • պորտալ ցիռոզ
  • ոսկրերի կոտրվածքների լավացում

Ֆոսֆատի մակարդակի նվազեցում (հիպոֆոսֆատեմիա)

  • օստեոմալյացիա
  • երեխաների մոտ՝ ռախիտ (հնարավոր է վաղ և նախակլինիկական ախտորոշումը)
  • ընտանեկան հիպոֆոսֆատեմիկ ռախիտ
  • մալաբսորբցիայի համախտանիշ
  • արտահայտված փորլուծություն, կրկնակի փսխումներ
  • առաջնային գերակտիվ հարվահանաձև գեղձ (հիպերպարաթիրեոզ) և PTH-ի արտահարվահանաձև գեղձային արտադրություն չարորակ ուռուցքների կողմից
  • ընտանեկան հիպոկալցիուրիկ հիպերկալցիեմիա
  • տարբեր ծագման արտահայտված հիպոկալցիեմիաներ
  • սուր պոդագրա
  • հիպերինսուլինեմիա (շաքարային դիաբետի բուժում)
  • հղիություն (ֆոսֆորի ֆիզիոլոգիական դեֆիցիտ)
  • սոմատոտրոպ հորմոնի դեֆիցիտ
  • պելլագրա

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 04-06-2023