Լաբ թեստեր

Թրոմբոցիտներ

PLT

Ընդհանուր նկարագրություն

Թրոմբոցիտները անկորիզ բջիջներ են, որոնք իրենց գրանուլներում և մակերեսին պարունակում են բազմաթիվ ակտիվ նյութեր և արյան մակարդման գործոններ, որոնք մուտք են գործում արյան հուն թրոմբոցիտների ակտիվացման դեպքում:

Թրոմբոցիտները կամ արյան թիթեղիկները (Thrombocytes, PLT) 2-5 մկմ տրամագծով, անկորիզ սկավառակաձև բջիջներ են: Կյանքի տևողությունը 7-10 օր է:

Թրոմբոցիտներն ունեն բարդ կառուցվածք. պլազմատիկ թաղանթն արտաքինից պատված է նուրբ շերտով, որը հարուստ է մակարդիչ գործոններով, իսկ անմիջապես պլազմատիկ թաղանթի վրա դասավորված գլիկոպրոտեիդների մոլեկուլները տարբեր մեխանիզմներով մասնակցում են թրոմբոցիտների ադհեզիային և ագրեգացիային: Պլազմատիկ թաղանթի տակ դասավորված միկրոխողովակներրը մտնում են բջջի կծկողական ապարատի մեջ: Գրգռված թրոմբոցիտի կծկողական համակարգի կծկման շնորհիվ հիալոպլազման և օրգանոիդները սեղմվում են, նրանց պարունակությունը բաց անցուղիների միջոցով մղվում է շրջապատող միջավայրի մեջ:

Թրոմբոցիտի պարունակությունն ունի բարդ քիմիական բաղադրություն, այդ թվում՝ յուրահատուկ մակարդիչ գործոններ, որոնք կոչվում են թրոմբոցիտային (թրոմբոցիտային թրոմբոպլաստին, հակահեպարինային գործոն, ֆիբրինոգեն, թրոմբոստենին, սերոտոնին, ագլյուտինացիայի գործոն): Թրոմբոցիտներից անջատվել է նաև թրոմբոցիտների աճի գործոն, որը խթանում է անոթների հարթ մկանունքի աճը և պահպանում էնդոթելային շերտի ամբողջականությունը:

Թրոմբոցիտները կարող են արտադրել բազմաթիվ նյութեր, որոնք մասնակցում են արյան մակարդման բոլոր փուլերում, այդ թվում՝ գորոծոն 3 (թրոմբոցիտային թրոմրպլաստին), գործոն 4 (հակահեպարինային գործոն), գործոն 5 (մակարդիչ գործոն կամ ֆիբրինոգեն), գործոն 6 (թրոմբոստենին), գործոն 10 (սերոտոնին) և գործոն 11 (միացքավորման գործոն):

Թրոմբոցիտների ֆունկցիաները բազմազան են և որոշվում են յուրահատուկ հատկություններով (ագլյատինացիայի հատկություն, ադհեզիա (կպչման) և միացքավորում (ագրեգացիա), կեղծ ոտիկնրի առաջացում): Թրոմբոցիտները ունեն պաշտպանական ‎ֆունկցիաներ, դրանցից մեկը դրսևորվում է մանր և խոշոր անոթներից արյունահոսություների ժամանակ, որի դեպքում նրանց մասնակցությամբ գոյացած խցանը փակում է վնասված անոթի լուսանցքը և կանխում հետագա արյունահոսությունը:

Արյան 1 մմ3 ծավալում նրանց քանակը 200-400 հազար է, որից ավելի բարձր քանակի ավելացումը կոչվում է թրոմբոցիտոզ, իսկ պակասումը՝ թրոմբոցիտոպենիա: Թրոմբոցիտոպենիայի կլինիկական նշանները (արյունահոսության հակում՝ ընդհուպ մինչև կյանքին վտանգ սպառնացող) զարգանում է այս բջիջների՝պակաս քան 50 հզ/մկլ քանակների դեպքում:

Թրոմբոցիտների քանակն ավելանում է մարսողության, ծանր մկանային աշխատանքի, հղիության ժամանակ: Առկա է նաև օրական տատանում հույզերից, իսկ գիշերվա ընթացքում նրանց քանակը պակասում է:

Հետազոտության ցուցումներ

  • պլանային կանխարգելիչ հետազոտություն
  • հոսպիտալացմանը նախորդող հետազոտություն
  • վարակիչ, բորբոքային և արյունաբանական հիվանդությունների ախտորոշում
  • հիվանդության ընթացքի կամ բուժման արդյունավետության հսկողություն

Կենսանմուշ

«Թրոմբոցիտներ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Հնարավորության սահմաններում հետազոտության նախորդ օրը պետք է խուսափել ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածություններից:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

109 բջիջ/լ (միլիարդ հատ մեկ լիտրում)

Այլընտրանքային չափման միավոր

103 բջիջ/մկլ (հազար հատ 1 միկրոլիտրում)

Միավորների փոխակերպում

109/լ = 103/մկլ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • թրոմբոցիտների բացարձակ թիվ (չափահասներ)՝ 150-400 x 109
  • խոշոր թրոմբոցիտների ֆրակցիա (P-LCR)` 15-35%
  • թրոմբոցիտների անիզոցիտոզի ցուցանիշ, ստանդարտ շեղում (PDW)` 9-14 fl.
  • թրոմբոցիտների միջին ծավալ (նմուշի ընդհանուր ծավալում) (MPV)` 8-12 fl.

Այլընտրանքային միջակայքեր

Տարիք PLT, հազ./մկլ (103 բջիջ/մկլ)
Երեխաներ տղաներ աղջիկներ
1-14 օր. 218 - 419 144 - 449
14 օր. - 4,3 շաբ. 248 - 586 279 - 571
4,3 շաբ. - 8,6 շաբ. 229 - 562 331 - 597
8,6 շաբ. - 6 ամս. 244 - 529 247 - 580
6 ամս. - 2 տ. 206 - 445 214 - 459
2 - 6 տ. 202 - 403 189 - 394
≥ 6 տ. 150 - 400

Արդյունքների մեկնաբանություն

Թրոմբոցիտների թվաքանակի բարձրացում (թրոմբոցիտոզ)

  • ֆիզիկական գերբեռնվածություն
  • սուր և քրոնիկ բորբոքային հիվանդություններ
  • հեմոլիտիկ անեմիաներ
  • սուր և քրոնիկ արյան կորստի հետևանքով անեմիաներ
  • վիճակ կրած վիրահատական միջամտությունից հետո
  • վիճակ փայծաղի հեռացումից հետո (սպլենէկտոմիա)
  • ուռուցքային հիվանդություններ, այդ թվում՝ հեմոբլաստոզներ

Թրոմբոցիտների թվաքանակի նվազեցում (թրոմբոցիտոպենիա)

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Thrombocytes (Platelets)

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ PLT

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: