Ընդհանուր նկարագրություն
Պրոգեստերոնը ձվարանների դեղին մարմնի կողմից արտադրվող ստերոիդ հորմոն է, որը կարևոր նշանակություն ունի հղիության բոլոր փուլերի ընթացքում:
Պրոգեստերոնը (Progesterone, Prog) 314,5 Դալտոն մոլեկուլյար զանգվածով գեստագենային ստերոիդ հորմոն է: Այն գլխավորապես արտադրվում է դեղին մարմնի (corpus luteum) բջիջների և քիչ քանակներով՝ մակերիկամների կեղևի, իսկ հղիության ընթացքում՝ ընկերքի կողմից՝ լյուտեինացնող հորմոնի ազդեցությամբ: Եթե հղիության 1-ին եռամսյակում և 2-րդի եռամսյակի վաղ փուլերում պրոգեստերոնն արտադրվում է մոր օրգանիզմում, ապա դրանից հետո՝ ընկերքի կողմից:
Պրոգեստերոնի մակարդակը կոռելացվում է դեղին մարմնի զարգացման և հետաճման հետ: Եթե դաշտանային ցիկլի ֆոլիկուլյար փուլում պրոգեստերոնի առկայությունը հազիվ է հայտնաբերվում, օվուլյացիայից մեկ օր առաջ այն սկսում է աճել: Պրոգեստերոնի ուժեղացած արտադրությունը բնորոշ է լյուտեալ փուլին: Ցիկլի երկրորդ կեսին կնոջ մեզում հայտնվում է պրեգնանդիոլը՝ որպես պրոգեստերոնի քայքայման արգասիք:
Պրոգեստերոնի ազդեցությամբ արգանդի լորձաթաղանթը փոխակերպվում է գեղձերով հարուստ հյուսվածքի (սեկրեցիայի փուլ)՝ նախապատրաստելով բեղմնավորված ձվաբջջի ներարգանդային իմպլանտացիան: Հղիության ընթացքում պրոգեստերոնն արգելակում է միոմետրիումի կծկումները, իսկ իմունոդեպրեսիվ ազդեցությամբ ընկճում է օրգանիզմի կողմից բեղմնավորված ձվաբջջի դեմ աուտոիմուն ռեակցիաները: Պրոգեստերոնը նաև խթանում է ենթամաշկային ճարպաբջջանքի զարգացումը:
Կրծքագեղձերում պրոգեստերոնն էստրոգենների հետ միասին խթանում է ալվեոլների պրոլիֆերացիան և սեկրետոր դիսպոզիցիան:
Սովորաբար պրոգեստերոնը որոշվում է պտղաբերության ախտորոշման մեջ՝ օվուլյացիայի հայտնաբերման և լյուտեալ փուլը գնահատելու համար:
Հետազոտության ցուցումներ
- դաշտանային ցիկլի խանգարման պատճառների հայտնաբերում, այդ թվում՝ ամենորեայի տարբեր տեսակների տարբերակիչ ախտորոշում
- անպտղության պատճառների հայտնաբերում
- դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսության պատճառների հայտնաբերում
- հղիության երկրորդ կեսում ընկերքի վիճակի գնահատում
- իսկական անհաջող հղիության տարբերակիչ ախտորոշում
Կենսանմուշ
«Պրոգեստերոն» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Հետազոտությունը կատարվում է դաշտանային ցիկլի 22-23-րդ օրերին, եթե բուժող բժշկի կողմից այլ ժամկետներ չեն սահմանվել:
Կենսանմուշը պետք է հանձնել նստած կամ պառկած դիրքում, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:
Առավոտյան ժամերին արյունը հանձնելու անհնարինության դեպքում պետք է զերծ մնած սննդի օգտագործումից վերջին 6 ժամվա ընթացքում, մինչ այդ բացառելով ճարպային սննդատեսակների ընդունումը:
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)
Այլընտրանքային չափման միավոր
նմոլ/լ (նանոմոլ/լիտր) կամ մկգ/լ (միկրոգրամ/լիտր)
Միավորների փոխակերպում
նգ/մլ x 3,18 = նմոլ/լ, նմոլ/լ x 0,314 = նգ/մլ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Տղամարդիկ` (0,2-1,4) նգ/մլ
Ոչ հղի կանայք
- ֆոլիկուլյար փուլ (0,2-1,5) նգ/մլ
- օվուլյատոր փուլ (0,8-3,0) նգ/մլ
- լյուտեինային փուլ (1,7-27,0) նգ/մլ
- հետմենոպաուզա (0,1-0,8) նգ/մլ
Այլընտրանքային միջակայքեր
Prog մակարդակ, նմոլ/լ | |
Տղամարդիկ | 0,7 - 4,3 |
Կանայք | |
Ֆոլիկուլյար փուլ | 0,6 - 4,7 |
Օվուլյացիայի փուլ | 2,4 - 9,4 |
Լյուտեինային փուլ | 5,3 - 86,0 |
Հետդաշտանադադարի փուլ | 0,3 - 2,5 |
Արդյունքների մեկնաբանություն
Պրոգեստերոնի մակարդակի բարձրացում
- դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություն՝ լյուտեինային փուլի երկարացմամբ
- երկրորդային ամենորեայի որոշ տեսակներ
- ֆետո-պլացենտար կոմպլեքսի դիսֆունկցիա
- ընկերքի հասունացման դանդաղեցում
- պրոգեստերոնի հեռացման խանգարում երիկամային անբավարարության պատճառով
- որոշ դեղեի ընդունում՝ Կլոմիֆեն, Կորտիկոտրոպին, Կետոկոնազոլ, Միֆեպրիստոն, պրոգեստերոն և վերջինիս սինթետիկ անալոգներ, Տամոքսիֆեն, Վալպոյաթթու
Պրոգեստերոնի մակարդակի նվազեցում
- ներքին սեռական օրգանների քրոնիկ բորբոքային հիվանդություններ
- ֆոլիկուլի պերսիստենցիա (հիպերէստրոգենիա)
- անօվուլյատոր դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություններ (պրոգեստերոնի սեկրեցիայի նվազեցում դաշտանային ցիկլի 2-րդ փուլում)
- առաջնային և երկրոդային ամենորեայի տարբեր ձևեր
- հղիության էնդոկրին պատճառի ընդհատման վտանգ
- ընկերքային անբավարարություն
- պտղի ներարգանդային զարգացման դանդաղեցում (հղի կնոջ արյան պրոգեստերոնի մակարդակը համապատասխանում է կամ քիչ նվազած է նորմայի ստորին սահմանից՝ հղիության ողջ ընթացքում)
- իսկական ժամկետանց հղիություն
- որոշ դեղերի ընդունում՝ Ամպիցիլին, Կարբամազեպին, Ցիպրոտերոն, Դանազոլ, Էպոստան, Էստրիոլ, Գոզերելին, Լեուպրոմիդ, խմելու հակաբեղմնավորիչների հաբեր, Ֆենիտոին, Պրավաստատին, F2 պրոստոգլանդին
Միջազգային անվանումներ
Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Progesterone
Միջազգային (անգլերեն) հապավումը՝ Prog
Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին