Լաբ թեստեր

Սպիտակուց ընդհ.

TP

Ընդհանուր նկարագրություն

Արյան ընդհանուր սպիտակուցը օրգանիզմի սպիտակուցային փոխանակության կարևորագույն ցուցանիշն է:

Արյան պլազմայի սպիտակուցներն օրգանիզմում կատարում են բազմաթիվ ֆունկցիաներ, ուստի սպիտակուցների մակարդակը հանդիսանում է կարևորագույն լաբորատոր ցուցանիշ: Արյան պլազմայի չոր նստվածքում սպիտակուցները կազմում են 6,5 - 8,5%: Արյան պլազմայում ընդհանուր սպիտակուցների խտությունը հիմնականում կախված է դրանց երկու գլխավոր ֆրակցիաների՝ ալբումինի և գլոբուլինի սինթեզի և քայքայման հավասարակշռությունից: Ալբումինը գլխավորապես սինթեզվում է լյարդում, իսկ գլոբուլինները՝ լիմֆոցիտներում:

Արյան պլազմայի սպիտակուցների ֆունկցիաներն են՝

  • կոլոիդ-օսմոտիկ (օնկոտիկ) ճնշման պահպանում.
  • արյան մակարդելիության ապահովում.
  • արյան թթվահիմնային հավասարակշության (рН) կայունության պահանում (բուֆերային համակարգ).
  • տրանսպորտային ֆունկցիա՝ լիպիդների, բիլիռուբինի, ստերոիդ հորմոնների տեղափոխում դեպի հյուսվածքներ.
  • մասնակցություն իմունային ռեակցիաներում (իմունոգոբուլիններ, սուր փուլի սպիտակուցներ, օպսոնիններ).
  • «սպիտակուցային պահեստի» ձևավորում (քաղցի ընթացքում սպիտակուցները քայքայվում են ամինաթթուների, որոնք օգտագործվում են գլխուղեղի, սրտամկանի և մյուս կենսականորեն կարևորագույն օրգանների սպիտակուցների սինթեզի մեջ).
  • արյան կատիոնային մակարդակի ապահովում:

Ընդհանուր սպիտակուցի մակարդակի վրա կարող են ազդել մարմնի դիրքը և ֆիզիկական ակտիվությունը: Ընդհանուր սպիտակուցի, ինչպես նաև սպիտակուցային ֆրակցիաների մակարդակը համարվում են կարևոր ախտորոշիչ ցուցանիշներ մի շարք հիվանդությունների ախտորոշման մեջ, հատկապես նյութափոխանակության արտահայտված ախտահարումների ժամանակ:

Ֆիզիոլոգիական հիպոպրոտեինեմիան կարող է դիտվել վաղ տարիքի երեխաների մոտ, հղիության երրորդ եռամսյակում, լակտացիայի, երկարատև անկողնային ռեժիմի ժամանակ:

Ընդհանուր սպիտակուցի կեղծ-բարձրացած մակարդակ կարող է գրանցվել նախաբազկի երակների վրա լարանի երկարատև ձգված վիճակում: Մարմնի հորիզոնականից ուղղահայաց դիրքին անցնելիս կամ ֆիզիկական աշխատանքի դեպքում սպիտակուցների մակարդակը կարող է շուրջ 30 րոպեի ընթացքում բարձրանալ մինչև 10%-ով:

Հետազոտության ցուցումներ

  • սուր և քրոնիկ վարակներ
  • կոլագենոզներ
  • լյարդի ախտահարումներ
  • երիկամների ախտահարումներ
  • օնկոլոգիական հիվանդություններ
  • սնուցման խանգարումներ
  • ջերմային այրվածքներ

Կենսանմուշ

«Սպիտակուց ընդհ.» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, ժամը 8-11-ի սահմաններում, քաղցած վիճակում (ցանկալի է սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ և ոչ ավելի, քան 14 ժամ առաջ): Ջրի ընդունումը՝ սովորական ռեժիմով: Նախորդ օրը խուսափել սննդային ծանրաբեռնվածությունից:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

գ/լ (գրամ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

գ/դլ (գրամ/դեցիլիտր)

Միավորների փոխակերպում

գ/դլ х 10 = գ/լ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

Չափահասներ՝ 66-87 գ/լ

Այլընտրանքային միջակայքեր

Տարիք Ընդհ. սպիտակուց, գ/լ
Նորածին, 1 օր. 46 - 70
< 1 շաբ. 44 - 76
7 ամս. - 1 տ. 51 - 73
1 - 2 տ. 56 - 75
> 3 տ. 60 - 80
Չափահասներ (ամբուլատոր) 64 - 83

Արդյունքների մեկնաբանություն

Ընդհ. սպիտակուցի մակարդակի բարձրացում (հիպերպրոտեինեմիա)

  • ջրազրկում (երեխաների մոտ՝ լուծ, խոլերա, անզուսպ փսխումներ աղիքային անանցանելիության ժամանակ, տարածուն այրվածքներ)՝ հարաբերական հիպերպրոտեինեմիա
  • սուր և քրոնիկ վարակիչ հիվանդություններ
  • աուտոիմուն հիվանդություններ (համակարգային կարմիր գայլախտ, ռևմատոիդ արթրիտ, ռևմատիզմ և այլն)
  • ախտաբանական սպիտակուցների գերարտադրությամբ ընթացող ուռուցքային հիվանդություններ՝ պարապրոտեինեմիա (միելոմային հիվանդություն, Վալդենստրեմի մակրոգլոբուլինեմիա, հիպերիմունոգլոբուլինեմիա, մոնո- և պոլիկլոն գամապաթիաներ)

Ընդհ. սպիտակուցի մակարդակի նվազեցում (հիպոպրոտեինեմիա)

Սպիտակուցային սինթեզի ընկճում

Օրգանիզմի սպիտակուցների կորուստ

Սպիտակուցների ինտենսիվացած կատաբոլիզմ

  • տևական հիպերթերմիաներ
  • վնասվածքներ
  • թիրեոտոքսիկոզ
  • ջերմային այրվածքներ և այրվածքային հիվանդություն
  • երկարատև ֆիզիկական ծանրաբեռնվածություններ
  • ուռուցքային հիվանդություններ

Օրգանիզմի սպիտակուցների տեղաբաշխում

  • սպիտակուցների ելք անոթային հունից և էքսուդատների և տրանսսուդատների առաջացում
  • հիպերհիդրատացիա և արյան փոխարինիչների զանգվածային փոխներարկում
  • ագամագլոբուլինեմիա

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Total Protein

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ TP

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 02-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: