Միջազգային անվանում (հապավում). Parathyroid hormone (PTH)
Նկարագրություն
Պարատհորմոնը կամ պարաթիրեոիդ հորմոնը (PTH) կալցիումի և ֆոսֆորի նյութափոխանակության կարգավորիչ է:
PTH-ն օրգանիզմում կալցիումի փոխանակության հիմնական կարգավորիչներից մեկն է: Այն արտադրվում է հարվահանաձև (պարաթիրեոիդ) գեղձերի կողմից, իսկ հորմոնի սեկրեցիան կախված է արյան պլազմայում կալցիումի մակարդակից:
PTH-ը նվազեցնում է կալցիումի հեռացումն օրգանիզմից և խթանում ֆոսֆորի հեռացումը մեզով՝ ազդելով երիկամների խողովակիկների վրա:
PTH-ը խթանում է կալցիումի և ֆոսֆորի մուտքը ոսկրերից դեպի արյան հուն՝ ընկճելով օստեոբլաստների ակտիվությունը, ակտիվացնելով օստեոցիտները և օստեոկլաստները: Այս հորմոնը միջնորդավորված կերպով նաև խթանում է աղիքներով կալցիումի ներծծումը:
PTH-ին բնորոշ է օրվա ընթացքում սեկրեցիայի ցիրկադային ռիթմը՝ ժամը 14-16-ի ընթացքում առավելագույն արտադրությամբ և առավոտյան ժամը 8-ի մոտակայքում գրանցվող նվազեցմամբ:
Լաբորատոր բաժնի հովանավոր
Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:
Ցուցումներ
- արյան բարձր կալցիում (հիպերկալցիեմիա)
- արյան ցածր կալցիում (հիպոկալցիեմիա)
- օստեոպորոզ, ոսկրերի կիստոզ փոփոխություններ, երկայնաձիգ ոսկրերի կեղծ կոտրվածքներ, ողների մարմինների օստեոսկլերոզ
- միզաքարային հիվանդություն (ռենտգեն-պոզիտիվ քարեր)
- 1-ին, 2-րդ տիպի բազմաթիվ էնդոկրին նեոպլազիայի կասկած
- նեյրոֆիբրոմատոզի ախտորոշում
Կենսանմուշ
PTH թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։
Կենսանմուշի հանձնում
Արյունը հանձնելուց առաջ մինչև 3 օրվա ընթացքում պետք է բառացել մարզումները, մեկ օր առաջ՝ ալկոհոլի օգտագործումը, իսկ մեկ ժամ առաջ՝ ծխելը:
Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, պարտադիր քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ անց): Պետք է բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:
Պացիենտը պետք է գտնվի լիարժեք հանգիստ վիճակում կենսանմուշը հանձնելուց առաջ առնվազն 30 րոպեի ընթացքում:
Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն
Չափման միավորներ
Միջազգային չափման միավոր (SI համակարգ)
պմոլ/մլ (պիկոմոլ/միլիլիտր)
Այլընտրանքային չափման միավոր
պգ/մլ (պիկոգրամ/միլիլիտր)
Միավորների փոխակերպում
պգ/մլ х 0,105 = պմոլ/մլ
Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր
Համընդհանուր օգտագործվող միջակայքեր
Չափահասներ` (1,45-10,41) պմոլ/մլ
Այլընտրանքայինմիջակայքեր
Չափահասներ` (15,0-65,0) պգ/մլ
Արդյունքների մեկնաբանություն
PTH-ի մակարդակի բարձրացում
- առաջնային գերակտիվ հարվահանաձև գեղձեր՝ հիպերպարաթիրեոզ (հարվահանագեղձերի հիպերպլազիա, հարվահանագեղձերի քաղցկեղ, 1-ին և 2-րդ տիպի բազմաթիվ էնդոկրին նեոպլազիաներ)
- երկրորդային գերակտիվ հարվահանաձև գեղձեր՝ հիպերպարաթիրեոզ (քրոնիկ երիկամային անբավարարություն, D հիպովիտամինոզ, ռախիտ, ոչ սպեցիֆիկ խոցային կոլիտ, Կրոնի հիվանդություն)
- երրորդային գերակտիվ հարվահանաձև գեղձեր՝ հիպերպարաթիրեոզ (ավտոնոմ)
PTH-ի մակարդակի նվազեցում
- առաջնային թերակտիվ հարվահանաձև գեղձեր՝ հիպոպարաթիրեոզ
- հղիություն (ֆոսֆորի ֆիզիոլոգիական դեֆիցիտ)
- երկրորդային թերակտիվ հարվահանաձև գեղձեր՝ հիպոպարաթիրեոզ (վահանաձև գեղձի հիվանդությունների վիրաբուժական բուժման բարդություններ, հիպոմագնեմիա, D հիպերվիտամինոզ, սարկոիդոզ)
- ակտիվ օստեոլիզ
Վարվեք այս կերպ
Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:
Մի՛ փորձեք
Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:
Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 06-11-2023