Լաբ թեստեր

Ռևմատոիդ գործոն

RF

Ընդհանուր նկարագրություն

Ռևմատոիդ գործոնը սեփական G դասի իմունոգլոբուլինների նկատմամբ հակամարմիններն են:

Ռևմատոիդ գործոնը (Rheumatoid factor, RF) աուտոհակամարմին է: Աուտոհակամարմինները (սովորաբար պատկանում են IgM դասին), որպես աուտոհակածին կապվում են վիրուսի կամ այլ գործոնի ազդեցությամբ փոփոխված սեփական G դասի իմունոգլոբուլինների հետ: Սինթեզվում են սինովյալ թաղաթի պլազմատիկ բջիջների կողմից և հոդերից մուտք գործում դեպի արյան հուն, որտեղ էլ առաջացնում են շրջանառող իմունային կոմպլեքսներ, որոնք ախտահարում են հոդերի սինովյալ թաղաթները և անոթների պատերը:

Ռևմատոիդ գործոնը հայտնաբերվում է ռևմատոիդ արթրիտով հիվանդների արյան մեջ: Ըստ RF-ի առկայության, տարբերում են այս հիվանդության շճադրական և շճաբացասական ձևերը: Հայտնաբերվում է նաև այլ տեսակի աուտոիմուն և քրոնիկ բորբոքային հիվանդությունների ժամանակ:

RF-ի բարձր մակարդակներով հիվանդների մոտ գրանցվում է ծանր համակարգային (արտահոդային) ախտահարումների ավելի մեծ ռիսկ, ինչպես նաև դեստրուկտիվ գործընթացների մեծ ակտիվություն: Ռևմատոիդ արթրիտով հիվանդների շուրջ 15%-ն ունեն RF-ի IgG դասը:

RF-ի ցածր ցուցանիշներն ունեն աննշան ախտորոշիչ արժեք: Դեռահասների ռևմատոիդ արթրիտով հիվանդ երեխաների մոտ RF-ն հաճախ բացասական է: Տարիքով հիվանդների մոտ RF-ի մակարդակի բարձրացում կարող է գրանցվել նաև առանց ռևմատոիդ արթրիտի կլինիկական դրսևորումների, ուստի RF-ի դրական պատասխանը պետք է հաստատվի լաբորատոր և կլինիկական այլ տվյալների հետ համադրմամբ:

Հետազոտության ցուցումներ

  • ռևմատոիդ արթրիտ (հիվանդության ակտիվության որոշում, բուժման վերահսկում և պրոգնոզ)
  • այլ աուտոիմուն հիվանդություններ
  • քրոնիկ բորբոքային հիվանդություններ

Կենսանմուշ

«Ռևմատոիդ գործոն» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր

  • Որպես ագլյուտինացիոն թեստ՝ չափման միավոր չունի
  • Որպես քանակական թեստ՝ մՄ/մլ (միլի միավոր/մլ)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • Որպես ագլյուտինացիոն թեստ՝ բացասական
  • Որպես քանակական թեստ՝ մինչև 30 մՄ/մլ

Արդյունքների մեկնաբանություն

RF-ի մակարդակի բարձրացում կամ դրական պատասխան

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Rheumatoid Factor

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ RF

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 13-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: