Լաբ թեստեր

ՍՀԿԳ

SHBG

Ընդհանուր նկարագրություն

Սեռական հորմոնները կապող գլոբուլինն արյան պլազմայի սպիտակուց է, որը կապվում է սեռական հորմոնների հետ և մասնակցում արյան շրջանառությամբ դրանց տեղափոխմանը:

Սեռական հորմոնները կապող գլոբուլինը (Sex hormone-binding globulin, SHBG) ունի մի շարք անվանումներ՝ սեքս-ստերոիդները կապող գլոբուլին, անդրոգեն-կապող գլոբուլին, սեռական ստերոիդ կապող գլոբուլին:

Իրենից ներկայացնում է լյարդում արտադրվողգլիկոպրոտեին, որի մոլեկուլյար զանգվածը շուրջ 80-100 հզ Դալտոն է: Մեկ մոլեկուլն ունի ստերոիդ հորմոնները կապող մեկ տեղամաս:

Լյարդում SHBG-ի սինթեզը կախված է սեռական հորմոններից. էստրոգենները բարձրացնում, իսկ անդրոգենները՝ թուլացնում են այս սպիտակուցի արտադրությունը: Ուստի կանանց մոտ SHBG-ի մակարդակը գրեթե կրկնակի անգամ ավելի բարձր է, քան տղամարդկանց մոտ:

SHBG-ը կապում է տեստոստերոնը, 5-դիհիդրոտեստոստերոնը (ուժեղ կապվածություն) և էստրադիոլը (քիչ ավելի թույլ կապվածություն):

Տեստոստերոնն արյան մեջ շրջանառում է գլխավորապես SHBG-ի հետ, ավելի քիչ՝ ալբումինի և կորտիզոլ-կապող գլոբուլինի հետ կապված վիճակում: Քանի որ այս տեղափոխող սպիտակուցների քանակության փոփոխությունները կարող են ազդել շրջանառող տեստոստերոնի մակարդակի վրա, վերջինիս որոշման հետ միասին, որպես լրացուցիչ տվյալ, իրականացվում է նաև SHBG-ի հետազոտություն:

Էստրադիոլի արտադրության կրճատմանը զուգահեռ արյան մեջ նվազում են այս հորմոնի ինչպես ընդհանուր, այնպես էլ ազատ ֆրակցիայի մակարդակները: Անդրոգենների արտադրության նվազեցման դեպքում SHBG-ի մակարդակի աճը պայմանավորում է ընդհանուր տեստոստերոնի կայուն մակարդակը, թեև ազատ ֆրակցիայի մասնաբաժինը նվազում է: Ահա թե ինչու տեստիկուլյար հիվանդությունների ժամանակ ընդհանուր տեստոստերոնի մակարդակը պլազմայում կարող է լինել պարադոքսալ նորմալ:

SHBG-ի մակարդակը հաճախ նվազում է հիրսուտիզմի, հասարակ ակնեի (պզուկ) և պոլիկիստոզ ձվարանների համախտանիշի ժամանակ: Հիրսուտիզմի դեպքում արյան պլազմայի SHBG-ի նվազեցում գրանցվում է հետազոտված կանանց գրեթե 30%-ի մոտ:

Հղիության ուշ փուլերում էստրոգենների ներմուծումից հետո SHBG-ի մակարդակը կարող է զգալիորեն բարձրանալ: Անդրոգենների ընդունումը հաճախ զուգակցվում է SHBG-ի մակարդակի նվազեցման հետ: Ազատ տեստոստերոնի գործակիցը (Free Androgen Index, FAI) հաշվարկվում է որպես ընդհանուր տեստոստերոնի և SHBG-ի հարաբերակցություն՝ արտահայտված տոկոսներով: FAI-ն կոռելացվում է կենսաբանորեն մատչելի ազատ տեստոստերոնի մակարդակի հետ և օգտագործվում է որպես անդրոգենների ախտաբանական վիճակի օգտակար ցուցանիշ:

60 տարեկանից անց SHBG-ի մակարդակն աճում է մոտ 1.2%-ով՝ յուրաքանչյուր տարվա համար: Այսպիսով, տարիքի հետ կենսաբանորեն մատչելի տեստոստերոնի մակարդակը նվազում է ավելի մեծ չափով, քան ընդհանուր տեստոստերոնի մակարդակը:

Հետազոտության ցուցումներ

Երկու սեռեր

  • տեստոստերոնի նորմալ մակարդակի պայմաններում անդրոգենների մակարդակի ավելացման կամ նվազեցման կլինիկական նշաններ
  • ճաղատացում
  • պզուկացան
  • ճարպային սեբորեա
  • ինսուլինառեզիստենտության մարկերների հայտնաբերում

Կանայք

  • արական տիպի մազակալում (հիրսուտիզմ)
  • ձվազատման բացակայություն (անօվուլյացիա)
  • դաշտանի բացակայություն (ամենորեա)
  • պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
  • գեստոզի զարգացման կանխատեսում (SHBG-ն նվազած է)

Տղամարդիկ

Կենսանմուշ

«ՍՀԿԳ» թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել առավոտյան ժամերին, քաղցած վիճակում: Սննդի վերջին ընդունումը՝ ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ առաջ: Բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

նմոլ/լ (նանոմոլ/լիտր)

Այլընտրանքային չափման միավոր

մկգ/մլ (միկրոգրամ/միլիլիտր) կամ մգ/լ (միլիգրամ/լիտր)

Միավորների փոխակերպում

մկգ/մլ (մգ/լ) x 10,53 = նմոլ/լ, նմոլ/լ x 0,095 = մկգ/մլ (մգ/լ)

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • Տղամարդիկ 17-65 տ. (14,5-48,4) նմոլ/լ
  • Կանայք 17-50 տ. (26,1-110,0) նմոլ/լ
  • Կանայք, հետմենոպաուզա (14,1-68,9) նմոլ/լ

Այլընտրանքային միջակայքեր

Սեռ, տարիք SHBG, նմոլ/լ
Տղամարդիկ, 20-49 տ. 18,3 - 54,1
Տղամարդիկ, ≥ 50 տ. 20,6 - 76,7
Կանայք, 20-49 տ. 32,4 - 128
Կանայք, ≥ 50 տ. 27,1 - 128

Արդյունքների մեկնաբանություն

SHBG մակարդակի բարձրացում

SHBG մակարդակի նվազեցում

Միջազգային անվանումներ

Միջազգային (անգլերեն) լրիվ անվումը՝ Sex Hormone-Binding Globulin

Միջազգային (անգլերեն) հապավումը՝ SHBG

Հոդվածը տեղադրվել է՝ 14-04-2018 վերանայվել է՝ 14-02-2021

Հեղինակ

Հեղինակային բոլոր իրավունքները պատկանում են Մեդեքսին։

Ձեզ ներկայացված է մասնագիտական բնույթի նյութ: Հոդվածն ունի նաև ընդհանուր տեղեկատվական նշանակություն, սակայն, եթե դուք բժիշկ չեք, խիստ ցանկալի է որոշումներ կայացնել միայն ձեր բժշկի հետ միասին:

Մեդեքս-հեղինակների մասին
Մեր կայքի հոդվածները պատրաստվում են տարբեր ոլորտների փորձառու բժիշկների և առողջապահության մասնագետների կողմից՝ օգտագործելով բժշկագիտության վերջին տվյալները և լավագույն փորձը: