Skip to main content

T-Կապում - Հորմոններ

Միջազգային անվանում (հապավում). Thyroid Hormone Uptake (T-Uptake)

Նկարագրություն

Թիրոքսին կապելու ունակությունը (T-Uptake) օժանդակող թեստ է, որն օգտագործվում է արյան մեջ թիրոիդ-կապող սպիտակուցների մակարդակը գնահատելու համար։

T-uptake-ի մակարդակն առաջին հերթին կախված է թիրոիդ-կապող սպիտակուցների, գլխավորապես՝ թիրեոիդ-կապող գլոբուլինի (TBG) մակարդակից, և երկրորդ հերթին՝ վահանաձև գեղձի հորմոնների, գլխավորապես՝ թիրոքսինի (Т4) մակարդակից:

T-uptake-ի արժեքը հակադարձ համեմատական է TBG-ի ազատ հատվածների քանակի հետ: Այս թեստի պատասխանը ներկայացվում է պայմանական միավորներով:

Առանձին վերցրած T-uptake-ի արժեքը որևէ կլինիկական արժեք չունի: Այն միայն օգտագործում են ազատ թիրոքսինի (FT4) մակարդակի անուղղակի գնահատման համար։ Այսպես կոչված ազատ թիրոքսինի ցուցանիշը (FTI) կարելի է հաշվել՝ T4-ի մակարդակը բազմապատկելով THBR-ի հետ, որտեղ THBR-ը (Thyroid Hormone-Binding Ratio) հետազոտվողի T-Uptake-ի հարաբերությունն է T-Uptake-ի նոմինալ միջակայքի միջին արժեքի վրա (0,4): Ելնելով ստացված արդյունքից կարելի է գնահատել, թե արդյոք Т4-ի մակարդակի փոփոխությունը կապված է վահանաձև գեղձի հորմոնային անբավարարության հետ, թե պայմանավորված է թիրեոիդ-կապող գլոբուլինի մակարդակի փոփոխությամբ։

T-Uptake-ի նոմինալ միջակայքի միջին արժեքը համարվում է 0,4-ը (միջակայքը՝ 0,32-0,48), ուստի T-Uptake-ի և TBHR-ի բարձրացումն արտացոլում է թիրեոիդ-կապող սպիտակուցների վրա T4-ը կապող հատվածների մատչելիության նվազեցումը։

Թիրեոտոքսիկոզի կամ հիպոթիրեոզի վիճակնեում T-uptake-ի՝ թիրեոիդ հորմոնների կլանման մակարդակը համապատասխանորեն բարձրանում կամ նվազում է։ Եթե Т4 -ը և T-uptake-ը փոփոխվում են նույն ուղղությամբ, կարելի է հաստատել վահանաձև գեղձի գործունեության համախատասխան շեղումը։ Հակառակ դեպքում, եթե Т4 -ը և T-uptake-ը փոփոխվում են հակադարձ ուղղություններով, հավանական է, որ առկա է թիրոիդ-կապող գլոբուլինի մակարդակի առաջնային փոփոխություն, իսկ վահանաձև գեղձի գործունեությունն անփոփոխ է (էութիրեոիդ վիճակ)։ Նման վիճակ կարող է լինել, օրինակ, հղիության ժամանակ։

Նորմայում T-uptake-ը և TBHR-ը նվազում են հղիության ժամանակ (սկսած 3-6-րդ շաբաթականից մինչև առաջին տրիմեստրի ավարտը, որից հետո պահպանվում են գրեթե նույն մակարդակի վրա և վերադառնում նորմային ծննդաբերությունից 12-13 շաբաթ անց)։

T-uptake-ի նաև նվազեցումը բնորոշ է այլ վիճակներին, որոնք ընթանում են թիրեիոդ-կապող սպիտակուցների մակարդակի բարձրացմամբ (օրինակ՝ էստրոգեններով բուժում, վարակներ և սուր հեպատիտներ, ժառանգական առանձնահատկություններ)։

T-uptake-ի և TBHR-ի բարձրացում գրանցվում է այն վիճակներում, որոնք ընթանում են թիրեոիդ-կապող սպիտակուցների մակարդակի նվազեցմամբ, օրինակ՝ անդրոգեններով բուժում, լյարդի քրոնիկ ախտահարում, նեֆրոտիկ համախտանիշ, արհեստականորեն ստեղծված թիրեոտոքսիկոզ և ժառանգական առանձնահատկություններ։

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

  • ընդհանուր թիրոքսինի (T4) որոշման հետ միասին, որ տարբերակում անցկացվի վահանաձև գեղձի գործունեության առաջնային խանգարման ժամանակ թիրեոիդ-կապող սպիտակուցների պատաճռով առաջացած T4 և T3 փոփոխված մակարդակների միջև
  • նույն նպատակի համար ավելի նպատակահարմար է հետազոտել ազատ T4-ը և ազատ T3-ը

Կենսանմուշ

T-Uptake թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Կենսանմուշը պետք է հանձնել քաղցած վիճակում՝ սննդի վերջին ընդունումից առնվազն 8 ժամ (ցանկալի է՝ 14 ժամ) հետո (կարելի է ընդունել ջուր): Կարելի է հետազոտվել նաև ցերեկային ժամերին, թեթև սննդի ընդունումից 4 ժամ անց։

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

  • T-uptake՝ պայմանական միավոր (պ․ մ․)
  • TBHR՝ պայմանական միավոր (պ․ մ․), ներկայացնում է T-uptake/0,4
  • FTI՝ ներկայացնում է T4 x TBHR

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր (չափահասներ)

  • T-uptake՝ 0,32-0,48 պ․մ․ (նոմինալ միջակայքի միջին արժեք՝ 0,4)
  • TBHR՝ 0,85-1,14 պ․մ․
  • FTI՝ 76-169 (եթե Т4-ի արժեքը ներկայացված է նմոլ/լ միավորով)

Արդյունքների մեկնաբանություն

T-Uptake-ի ցուցանիշների բարձրացում

  • գերակտիվ վահանձև գեղձ (թիրեոտոքսիկոզ)
  • վիճակներ, որոնք կապված են թիրեոիդ-կապող գլոբուլինի մակարդակի նվազեցման հետ՝ անդրոգեններով բուժում, քրոնիկ երիկամային հիվանդություն
  • սպիտակուցի կորուստ՝ նեֆրոտիկ համախտանիշ, ստամոքս-աղիքային խանգարումներ
  • թիրեոիդ-կապող գլոբուլինի ժառանգական ցածր մակարդակ
  • արհեստականորեն առաջացած թիրեոտոքսիկոզ
  • որոշ դեղերի ընդունում՝ Ֆենիտոին, սալիցիլատներ

T-Uptake-ի ցուցանիշների նվազում

  • թերակտիվ վահանձև գեղձ (հիպոթիրեոզ)
  • վիճակներ, որոնք կապված են թիրեոիդ-կապող գլոբուլինի մակարդակի բարձրացման հետ՝ էստրոգեններով բուժում, հղիություն, սուր հեպատիտներ, թիրոիդ-կապող գլոբուլինի մակարդակի ժառանգական բարձրացման տեսակներ
  • արյան սպիտակուցի մակարդակի բարձրացում (հիպերպրոտեինեմիա)
  • Ֆենոթիազինի երկարատև ընդունում

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 26-05-2019
Վերջին վերանայում՝ 08-06-2023