Skip to main content

Տեստոստերոն - Հորմոններ

Միջազգային անվանում (հապավում). Testosterone (TEST)

Նկարագրություն

Տեստոստերոնը (TEST) ստերոիդ անդրոգենային հորմոն է, որը պայմանավորում է երկրորդային սեռական հատկանիշների զարգացումը, սեռահասունացումը և նորմալ սեռական գործառույթը:

  • Տղամարդկանց մոտ տեստոստերոնի հիմնական մասը սինթեզվում է ամորձիներում, ավելի քիչ՝ մակերիկամների կեղևի ցանցավոր շերտի բջիջների կողմից և նախորդող նյութերից ծայրամասային հյուսվածքներ փոխակերպվելիս:
  • Կանանց մոտ տեստոստերոնն առաջանում է ծայրամասային փոխակերպման ժամանակ, ինչպես նաև ձվարանների ֆոլիկուլի ներքին թաղանթի և մակերիկամների կեղևի ցանցավոր շերտի բջիջների կողմից:

Տեստոստերոնը մկանային հյուսվածքների վրա թողնում է անաբոլիկ ազդեցություն, նպաստում է ոսկրային հյուսվածքների հասունացմանը, խթանում է մաշկային գեղձերի կողմից մաշկային ճարպաբջջանքի առաջացմանը, մասնակցում է լյարդի կողմից լիպոպրոտեիդների սինթեզին, միջնորդավորում է b-էնդորֆինների («ուրախության հորմոնի») և ինսուլինի սինթեզը:

Տղամարդկանց մոտ տեստոստերոնն ապահովում է արական տիպի սեռական համակարգի ձևավորումը, սեռահասունացման շրջանում արական երկրորդային սեռական հատկանիշների զարգացումը, ակտիվացնում է սեռական հակումը, սպերմատոզոիդների արտադրությունը և պոտենցիան, ինչպես նաև մասնակցում է սեռական վարքի հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների ձևավորմանը: Կանանց մոտ տեստոստերոնը մասնակցում է ձվարաններում ֆոլիկուլի ետաճման գործընթացներին և մակուղեղի (հիպոֆիզի) գոնադոտրոպ հորմոնների մակարդակների կարգավորմանը:

  • Տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակն արյան պլազմայում բարձրանում է սեռահասունացման շրջանում՝ մնալով բարձր ցուցանիշների վրա միջինը մինչև 60 տարեկանը: Արյան պլազմայում տեստոստերոնի մակարդակն օրվա ընթացքում ենթարկվում է տատանման՝ առավելագույն ցուցանիշները դրսևորելով առավոտյան, իսկ նվազագույնը՝ գիշերային ժամերին: Աշնան ամսիներին տեստոստերոնի մակարդակը քիչ բարձրանում է:
  • Կանանց մոտ տեստոստերոնի առավելագույն մակարդակը գրանցվում է դաշտանային ցիկլի լյուտեինային և ձվազատման փուլերում: Հղի կանանց մոտ տեստոստերոնի մակարդակն աճում է 3-րդ եռամսյակի շրջանում՝ 3 անգամ գերազանցելով ոչ հղի կանանց մոտ գրանցվող մակարդակները: Դաշտանադադարի փուլում (մենոպաուզա) տեստոստերոնի մակարդակը նվազում է:

Լաբորատոր բաժնի հովանավոր

Այցելեք Յունիմեդ բժշկական կենտրոն ճշտգրիտ ախտորոշում ստանալու համար:

Ցուցումներ

Երկու սեռեր

  • անպտղություն
  • մազաթափություն և ճաղատացում
  • ակնե (պզուկային ցան)
  • ճարպային սեբորեա
  • ապլաստիկ անեմիաներ
  • մակերիկամային ուռուցքներ
  • կորտիկոսերոիդների և անդրոգեն պարունակող դեղերի ընդունման հսկողություն

Կանայք

  • արական տիպի մազակալում (հիրսուտիզմ)
  • ձվազատման բացակայություն (անօվուլյացիա)
  • դաշտանի բացակայություն (ամենոռեա)
  • դաշտանի պակաս (օլիգմենոռեա)
  • դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություն
  • հղիության ընդհատումներ
  • պոլիկիստոզային ձվարանների համախտանիշ
  • անդրոգենիտալ համախտանիշ
  • արգանդի միոմա
  • էնդոմետրիոզ
  • կրծքագեղձերի նորագոյացություններ
  • սեռահասունացման շրջանի հիպոթալամո-հիպոֆիզային համախտանիշ
  • արգանդի և կրծքագեղձերի հիպերպլազիա

Տղամարդիկ

  • սեռական պոտենցիայի (էրեկտիլ) խանգարումներ
  • սեռական հակման (լիբիդո) նվազում
  • տղամարդկանց կլիմաքս
  • առաջնային և երկրորդային հիպոգոնադիզմ
  • քրոնիկ պրոստատիտ (շագանակագեղձի բորբոքում)
  • օստեոպորոզ

Կենսանմուշ

TEST թեսթի համար հանձնվող կենսանմուշն է՝ երակային արյուն։

Կենսանմուշի հանձնում

Արյունը հանձնելու նախորդ օրը պետք է բացառել ֆիզիկական ծանրաբեռնվածությունները (սպորտային մարզումներ) և ծխախոտի օգտագործումը: Կանանց մոտ թեստը պետք է իրականացնել դաշտանային ցիկլի 3-7-րդ օրերին, եթե բուժող բժշկի կողմից այլ ժամկետներ սահմանված չեն:

Արյունը պետք է հանձնել առավոտյան ժամերին, պարտադիր քաղցած վիճակում (սննդի վերջին ընդունումը ոչ պակաս, քան 8 ժամ, ցանկալի է՝ 12 ժամ անց): Անհրաժեշտ է բացառել հյութերը, թեյը, սուրճը (հատկապես՝ շաքարով): Կարելի է ընդունել ջուր:

Տեղեկատվություն․

Լրացուցիչ տեղեկատվություն և օգնություն

Չափման միավորներ

Միջազգային չափման միավոր (SI համակարգ)

նգ/մլ (նանոգրամ/միլիլիտր)

Այլընտրանքային չափման միավոր

նմոլ/լ (նանոմոլ/լիտր)

Միավորների փոխակերպում

նգ/մլ х 3,47 = նմոլ/լ, նմոլ/լ x 0,288 = նգ/մլ

Նորմալ (ռեֆերենս) միջակայքեր

Համընդհանուր օգտագործվող միջակայքեր

  • տղամարդիկ՝ (2,8 - 8,0) նգ/մլ
  • կանայք՝ (0,1 - 0,8) նգ/մլ

Այլընտրանքային միջակայքեր

ՍեռTEST, նմոլ/լ
Աղջիկներ
4 օր. - 9 տ.< 2,15
9-13 տ.< 0,98
13 - 15 տ.0,36 – 1,54
15-18 տ.0,49-1,70
Կանայք, սկսած 18 տ.
Վերարտադրողական տարիք (նախադաշտանադադար, օվուլյացիա)0,38-1,97
Հղիությունոչ հղիների նորմալ արժեքների մինչև 3-4 անգամ բարձրացում
Հետդաշտանադադար0,28-1,22
Տղամարդիկ
4 օր.-6 ամս.0,30-10,36
6 ամս.-9 տ.< 1,24
9-11 տ.< 0,81
11-14 տ.< 15,41
14 - 16 տ.1,25-21,92
16-18 տ.5,13-27,53
18-50 տ.5,76-30,43
50-120 տ.5,41-19,54

Արդյունքների մեկնաբանություն

TEST-ի մակարդակի բարձրացում

  • Քուշինգի համախտանիշ և հիվանդություն
  • անդրոգենիտալ համախտանիշ (կանայք)
  • ամորձիների տեստոստերոն-արտադրող նորագոյացություններ (տղամարդիկ)
  • XYY քրոմոսոմային հավաքածու (տղամարդիկ)
  • ձվարանների վիրիլիզացնող ուռուցքներ (կանայք)
  • սեռական հորմոնները կապող գլոբուլինի (SHBG) մակարդակի նվազեցում
  • որոշ դեղերի ընդունում՝ Դանազոլ, Դեհիդրոէպիանդրոստերոն, Ֆինաստերին, Ֆլուտամիդ, Գոնադոտրոպին (տղամարդիկ), Գոզերելին (բուժման առաջին ամիս), Լևոնորգեստրել, Միֆեպրինստոն, Մոկլոբեմիդ, Նաֆարելին (տղամարդիկ), Նիլուտամիդ, բերանային (օրալ) հակաբեղմնավորիչներ (կանայք), Ֆենիտոին, Պրավաստատին (կանայք), Ռիֆամպիցին, Տամոքսիֆեն

TEST-ի մակարդակի նվազեցում

  • հիպոֆիզի գոնադորտորպ հորմոնների արտադրության խանգարումներ (այդ թվում՝ հիպերպրոլակտինեմիա)
  • գլյուկոկորտիկորիդների ընդունում
  • մակերիկամային անբավարարություն
  • հիպոգոնադիզմ
  • քրոնիկ պրոստատիտ (տղամարդիկ)
  • գիրացում և ճարպակալում (տղամարդիկ)
  • որոշ դեղերի ընդունում՝ Դանազոլ (փոքր դեղաչափերով), Բուզերին, Կարբամազեպին, Ցիմետիդին, Ցիկլոֆոսֆամիդ, Ցիպրոտերոն, Դեքսամեթազոն, Գոզերելին, Կետոկոնազոլ, Լեուպրոլիդ, Լևոնորգեստրել, Մագնեզիումի սուլֆատ, Մետանդրոսենոլոն, Մեթիլպրեդնիզոլոն, Մետիրապոն, Նաֆարելին (կանայք), Նանդրոլոն, Օքտրեոտիդ, բերանային (օրալ) հակաբեղմնավորիչներ (կանայք), Պրավաստատին (տղամարդիկ), Պրեդնիզոն, Պերիդոգլյուտետիմիդ, Սպիրոնոլակտոն, Սանոզոլոլ, Տետրացիկլին, Թիորիդազին
  • հեշտ յուրացվող ածխաջրեր, բուսական սննդակարգ, սովահարություն, ալկոհոլիզմ, ճարպերի ցածր պարունակությամբ սննդակարգ (կանայք)

Վարվեք այս կերպ

  • Լաբորատոր թեստի արդյունքների մեկնաբանումը վստահեք ձեր բժշկին: Նա ձեզ կբացատրի յուրաքանչյուր ցուցանիշը և դրա շեղման հնարավոր պատճառը:

Մի՛ փորձեք

  • Ինքնուրույն վերլուծել ձեր պատասխանները և, առավել ևս, ինքնուրույն փոխել ձեր դեղամիջոցները կամ դրանց դեղաչափերը:

Հոդվածը հրապարակվել է՝ 14-04-2018
Վերջին վերանայում՝ 14-06-2023